⏳Վերջնաժամկետը - փետրվարի 8!!!
📢🇦🇲ՀՀ մարզերում ( Երեւանից դուրս ) գործող ՔՀԿ-ների համար 💰ենթադրամաշնորհ ( 8,500,000-15,000,000 ՀՀ դրամ)!!!
📌🇦🇲 «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: ❗Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:
💰Ենթադրամաշնորհները տրամադրվելու են երկու սխեմայով👇
👉Սխեմա 1
❗Այս սխեմայի շրջանակում յուրաքանչյուր ընտրված ՔՀԿ հնարավորություն կունենա ստանալ 8,500,000-15,000,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու կազմակերպության առաքելությանն ուղղված ծրագիր, միևնույն ժամանակ զարգացնելով ներքին կարողությունները։ Սխեմա 1-ի շրջանակում, ընդհանուր առմամբ, աջակցություն կստանա 20 կազմակերպություն։
❗Նշում․ Սխեմա 2-ին մասնակցության հնարավորություն կունենան միայն Սխեմա 1-ի շրջանակներում ընտրված կազմակերպությունները, ուստի մանրամասները հասանելի կլինեն ավելի ուշ փուլում՝ փակ մրցույթի տեսքով։ Այս փուլում ընդունվում են միայն Սխեմա 1-ի հայտերը։
👉Սխեմա 2👇
❗Սխեմա 1-ի շրջանակում ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան դիմելու լրացուցիչ ֆինանսավորման՝ մասնակցելով նորարարական ֆորմատով իրականացվող մրցույթի։ Մասնակից ՔՀԿ-ները կներկայացնեն իրենց ծրագրերը ժյուրիին և հանրությանը։ Քվեարկության արդյունքում կընտրվեն հաղթող ՔՀԿ-ներ՝ ստանալով ֆինանսական աջակցություն ներկայացված ծրագրի իրականացման համար։ Սխեմա 2-ի նպատակն է բարձրացնել ՔՀԿ գործունեության տեսանելիությունը, ապահովել թափանցիկությունը և ընգծել համայնքային մարտահրավերները։ Նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն 8 ՔՀԿ-ների, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 87,000,000 ՀՀ դրամ
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment