Թոփ հրապարակումներ

ՀՀ մարզերից , սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով հետաքրքրված 18+ անձանց համար, «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 4 -րդ հոսք ( անվճար ծրագիր)

⏳Վերջնաժամկետը ` փետրվարի 1!!! 

📢🇦🇲 ՀՀ մարզերից , սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով հետաքրքրված 18+ անձանց համար, «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 4 -րդ հոսք ( անվճար ծրագիր) !!! 


📌🇦🇲«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի 4-րդ հոսքի ընդունելությունը։

🙌Հետաքրքրվա՞ծ ես ներդրում ունենալ ձեր և հարևան համայնքներում, բնակավայրերում սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման և կայուն զարգացման գործում, ապա «Էկո-ակտիվիզմի Ակադեմիան» հենց քեզ համար է։

✅Ակադեմիայի Նպատակները👇
- Միավորել նպատակասլաց քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում։
- Զարգացնել մասնակիցների հմտությունները՝ համայնքային սոցիալ-բնապահպանական մարտահրավերները վերհանելու, վերլուծելու և դրանց լուծման համար համայնքի ուժերը համախմբելու ուղղությամբ: 
- Սովորեցնել և աջակցել ակտիվիստներին կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը:
- Ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա։

🔎 Ո՞վ կարող է մասնակցել․ Ակադեմիայում կարող են ներգրավվել👇
-18 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից (առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին)
- Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն ունեցող անձինք
- Նախաձեռնող քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով 
- Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, տեղական բիզնեսի ներկայացուցիչներ, սոցիալական ձեռներեցներ, ֆերմերներ, երիտասարդներ, լրագրողներ

✅Ակադեմիայի կառուցվածքը👇
Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 4 ամիս տևողությամբ կրթական և պրակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին․
- Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
- Կանաչ/կայուն տնտեսություն
- Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
- Տեղական ժողովրդավարություն 
- Բնապահպանական շարժումները Հայաստանում
- Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում 
- Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ

🗣️Ակադեմիայի դասընթացավարներն ու մենթորներն են լինելու քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտի փորձառու մասնագետներ ու ակտիվիստներ։

👀Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։

❗❗Էկո-ակտիվիզմի ակադեմիայի 4-րդ հոսքի 1-ին շրջափուլը տեղի կունենա 2026թ․-ի մարտ ամսին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության զբոսաշրջության կենտրոն ՍՁ-ում Green Camp /Social Enterprise/:

💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։



❓Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել կազմակերպիչների հետ՝ ecoactiv.academy@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:

«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի շրջանավարտները հետագայում հնարավորություն կունենան մասնակցել «Կանաչ Խորհորհուդրների Դաշնություն» էկոակտիվիստական շարժման աշխատանքներին և ՀՀ համայնքներում «Կանաչ խորհուրդ»-ների հիմնադրման գործընթացներին։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված