Թոփ հրապարակումներ

18-30 տարեկան երիտասարդների համար , «Հարավային Կովկասի երիտասարդական ցանց․ երիտասարդ քաղաքացիական առաջնորդներ՝ հանուն փոփոխության» խորագրով անվճար ծրագիր


⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 5!!!

📢Հարավային Կովկասի երկրներից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան); 18-30 տարեկան երիտասարդների համար , «Հարավային Կովկասի երիտասարդական ցանց․ երիտասարդ քաղաքացիական առաջնորդներ՝ հանուն փոփոխության» խորագրով անվճար ծրագիր ( օնլայն քաղաքացիական ակադեմիա, մենթորային աջակցություն, եռօրյա համաժողով 🇬🇪Թբիլիսիում, անհատական համայնքային նախաձեռնությունների իրականացում)!!! 

🎉Դարձի՛ր փոփոխությունների առաջնորդ երիտասարդ քաղաքացիական առաջնորդ։

📌🇦🇲«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն հայտարարում է հայաստանաբնակ մասնակիցների ընդունելություն «Հարավային Կովկասի երիտասարդական ցանց․ երիտասարդ քաղաքացիական առաջնորդներ՝ հանուն փոփոխության» ծրագրի շրջանակում։

🔎Կազմակերպիչները փնտրում են Հայաստանից 6 մոտիվացված երիտասարդի, որոնք ցանկանում են զարգացնել իրենց քաղաքացիական առաջնորդության հմտությունները, նպաստել իրենց համայնքների զարգացմանը և համագործակցել Հարավային Կովկասի երիտասարդների հետ։

🙌Ծրագիրը կհամախմբի 18 երիտասարդ քաղաքացիական առաջնորդի՝ յուրաքանչյուր մասնակից երկրից 6 հոգու՝ մասնակցելու դասընթացների, տարածաշրջանային կապերի ձևավորմանը և տեղական համայնքային նախաձեռնությունների իրականացմանը։


🇦🇲Հայաստանյան համակարգող կազմակերպությունը - « Միավորող կամուրջ » ՍՀԿ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված