⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 10!!!
📢🇦🇲ՀՀ մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից, 16-35 տարեկան երիտասարդների համար, «StrangerCast 2026» երիտասարդական ճամբար-աշխատարան Աղվերանում - օգոստոսի 16-19!!!
📌🇦🇲«Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամը հայտարարում է նոր և մասնակցային ձևաչափով «StrangerCast 2026» երիտասարդական ճամբար-աշխատարանի մեկնարկի մասին։
❗StrangerCast-ը քաղաքական և հանրային կարևոր թեմաների շուրջ մասնակցային մեդիա հարթակ է, որտեղ շուրջ 150 երիտասարդներ ոչ միայն հետևելու են քննարկումներին, այլև դառնալու են դրանց ակտիվ մասնակիցներն ու համահեղինակները։
❗Ծրագրի ընթացքում ստեղծվելու է մասնակցային փոդքասթի յուրահատուկ ձևաչափ, որի շրջանակում երիտասարդները ներգրավվելու են քաղաքական թեմաներով մեդիաբովանդակության ստեղծման ամբողջ գործընթացում։
💰«Ռեստարտ» հիմնադրամը հոգում է ծրագրին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը։
🙌Կազմակերպիչ - «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամ ( 🇦🇲Հայաստան):
Post a Comment
Comment