⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 30!!!
📢🇦🇲Շիրակի մարզից, Հայաստան - ԵՄ հարաբերություններով, կրթական ու երիտասարդական եվրոպական հնարավորություններով հետաքրքըված 13-26 տարեկան պատանիների եւ երիտասարդների համար 🇪🇺🇦🇲 «Եվրո-Ակադեմիա» 4-օրյա երիտասարդական ինտենսիվ ծրագիր 🇦🇲Գյումրի քաղաքում ( Շիրակի մարզ)!!!
🎉 13–26 տարեկան ե՞ս, հետաքրքրվա՞ծ ես Եվրոպական միությամբ, Հայաստան–ԵՄ հարաբերություններով, կրթական ու երիտասարդական հնարավորություններով։ Ապա այս ծրագիրը քեզ համար է։ 👇
💡 «Եվրո-Ակադեմիայի» ընթացքում դու հնարավորություն կունենաս👇
🔹 խորացնելու գիտելիքներդ Եվրոպական միության, եվրոպական արժեքների և Հայաստան–ԵՄ հարաբերությունների վերաբերյալ,
🔹 բացահայտելու երիտասարդների համար առկա կրթական, մասնակցային և համագործակցության հնարավորությունները,
🔹 հանդիպելու ԵՄ պատվիրակության, եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների և առաջատար փորձագետների,
🔹 մասնակցելու ինտերակտիվ քննարկումների և գործնական աշխատանքների,
🔹 անմիջականորեն շփվելու բանախոսների հետ և ուղղելու քո հարցերը։
❗ Ծրագրի ավարտին առավել ակտիվ և բարձր արդյունքներ ցուցաբերած 20 մասնակիցներ կընտրվեն որպես «Եվրո-Ակադեմիայի երիտասարդ դեսպաններ» և կշարունակեն իրենց ներգրավվածությունը տեղական ու ազգային մակարդակներում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններում և արշավներում։
🎓 Ամբողջական և ակտիվ մասնակցություն ապահոված մասնակիցները կստանան պաշտոնական հավաստագրեր և անակնկալ նվերներ։
🙌Կազմակերպիչ - 🇦🇲« Ռեստարտ Գյումրի » Քաղաքացիական երիտասարդական Կենտրոն ՀԿ։
Post a Comment
Comment