Թոփ հրապարակումներ

Անվճար ընդունելություն - ֆիզիկայի և մաթեմատիկայի մարզային օլիմպիական խմբակներում ( 🇦🇲Սյունիքի, Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզերի 7-9րդ դասարանների աշակերտների համար

⏳Վերջնաժամկետը - նշված չէ - հայտերն այս պահին ընդունվում են!!! 

📢Անվճար ընդունելություն - ֆիզիկայի և մաթեմատիկայի մարզային օլիմպիական խմբակներում ( 🇦🇲Սյունիքի, Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզերի 7-9րդ դասարանների աշակերտների համար)!!! 

🙌Սիրո՞ւմ ես մաթեմատիկան կամ ֆիզիկան։
🙌Հետաքրքրվա՞ծ ես բարդ ու հետաքրքիր խնդիրներով, սիրում ես մտածել, փնտրել տարբեր լուծումներ և բացահայտել ավելին։
📌🇦🇲«Ֆիզմաթի դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը «Օլիմպիական շարժումը մարզերում» ծրագրի շրջանակում հայտարարում է աշակերտների ընդունելություն ֆիզիկայի և մաթեմատիկայի անվճար օլիմպիական խմբակներում։

📍 Ծրագիրն իրականացվում է՝
Սյունիքի, Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզերում։

🎯 Ի՞նչ է սպասվում մասնակիցներին👇
• խորացված պարապմունքներ ֆիզիկայից կամ մաթեմատիկայից,
• օլիմպիական խնդիրների լուծում և քննարկում,
• տրամաբանական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում,
• նախապատրաստում առարկայական օլիմպիադաներին,
• աշխատանք հատուկ վերապատրաստում անցած խմբակավարների հետ։

❗Ծրագրի շրջանակում խմբակավարներն անցել են ինտենսիվ մասնագիտական վերապատրաստում Ֆիզմաթ դպրոցում՝ աշխատելով օլիմպիական կրթության ոլորտի փորձառու մասնագետների և տարբեր տարիներին Հայաստանի միջազգային օլիմպիական թիմերի պատրաստման ու ղեկավարման գործընթացում ներգրավված մարզիչների հետ։

📝Գրանցումը 👇




❗Գրանցումից հետո մասնակիցներին կտրամադրվի տեղեկատվություն ընտրության և հետագա փուլերի վերաբերյալ։

🙌Կազմակերպիչ - 🇦🇲« Ֆիզմաթ դպրոցի բարեկամ » Հիմնադրամ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված