⏳Վերջնաժամկետը - փետրվարի 8!!!
📢🇦🇲ՀՀ-ում գրանցված եւ գործող , մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման եւ լավ կառավարման բնագավառներում գործունեություն ծավալող ՀԿ-ների համար 💰ենթադրամաշնորհ ( 40,000-60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
📌🇦🇲Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հրավիրում է ենթադրամաշնորհի հայտադիմում ներկայացնելու ՀՀ-ում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին (think tank), որոնք ունեն մարդու իրավունքներին, ժողովրդավարության զարգացմանը և լավ կառավարմանն առնչվող ծրագրերի իրականացման հաջողված փորձ և նպատակ ունեն շարունակել իրենց աշխատանքն այդ ոլորտներում։
❗Ենթադրամաշնորհի նպատակն է հայաստանյան հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին տրամադրել համապարփակ աջակցություն՝ ապահովելու նրանց կայուն գործունեությունը։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա հասարակական կազմակերպություններին և մտային կենտրոններին ավելի արդյունավետ կերպով նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և մասնակցել Հայաստանում քաղաքականությունների մշակման գործընթացներին մշտադիտարկումների, մասնագիտական աջակցության և ջատագովություն միջոցով։
Ե💰նթադրամաշնորհների մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 850,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում 15 առանձին ենթադրամաշնորհ կտրամադրվի 10 հասարակական կազմակերպության և 5 մտային կենտրոնի (յուրաքանչյուրին 40,000-60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) 18-ից (նվազագույնը) մինչև 30 (առավելագույնը) ամիս տևողությամբ ծրագիր իրականացնելու համար։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment