⏳Վերջնաժամկետը - փետրվարի 25!!!
📢Սփյուռքահայ, 13-18 տարեկան պատանիների համար, մասնակի փոխհատուցմամբ ( առանց ճանապարհածախսի) անվճար ճամբար 🇦🇲Հայաստանում - հունիսի 12- օգոստոսի 19!!!
📌Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով 🇦🇲ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
🙌Ծրագիրը ներառում է👇
👉13-օրյա ճամբարային ծրագիր,
👉հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
👉հայրենագիտության դասընթացներ,
👉ազգային երգի և պարի դասընթացներ,
👉ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
👉հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
👉մարզական և մշակութային միջոցառումներ:
💰Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: ❗Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment