⏳Վերջնաժամկետը - հունվարի 17!!!
📢🇦🇲ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի
մարզերի համայնքներում բնակվող 17-35 տարեկան տեղացի եւ Արցախից տեղահանված երիտասարդների, ՔՀԿ ներկայացուցիչների, ուսանողների համար, խաղաղաշինական ու անվտանգային գործընթացներում երիտասարդների և կանանց մասնակցության թեմայով, անվճար աշխատարան Դիլիջանում - հունվարի 24-25!!!
🙌Հետաքրքրվա՞ծ
ես խաղաղաշինական ու անվտանգային գործընթացներում երիտասարդների և կանանց մասնակցության առաջխաղացմամբ,
❓Ցանկանու՞մ ես բարելավել գիտելիքներդ Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձև»-ի տեղայնացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների վերաբերյալ,
❗ԱՊԱ👇
📌🇦🇲«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ը հրավիրում է ՔԵԶ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության Խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» N 1325 բանաձևի թեմայով
կազմակերպվող երկօրյա աշխատարանին։
🔷 Աշխատարանի ակտիվ մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու իրենց համայնքների «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» N 1325 բանաձևից բխող տեղական ծրագրերի ուսումնասիրման ու գնահատման վճարովի աշխատանքներին։
Post a Comment
Comment