⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 15!!!
📢🇦🇲ՀՀ-ից եւ այլ երկրներից, ազգությամբ հայ գրողների եւ թարգմանիչների համար, «Բառեր առանց սահմանների» խորագրով միջազգային գրական աշխատարան 🇦🇲Հերմոն բնակավայրում ( Վայոց Ձորի մարզ)- հոկտեմբերի 8-14!!!
🙌Եթե գրում կամ թարգմանում եք, հետաքրքրված եք գրականությամբ, լեզվով և ինքնության հարցերով, հրավիրում ենք մասնակցելու միջազգային գրական աշխատարանին։
🔎Մասնակցել կարող են Հայաստանում և արտերկրում ստեղծագործող 18–40 տարեկան հայ գրողներն ու թարգմանիչները։
❗Աշխատարանը հնարավորություն կտա👇
🔹 զարգացնելու գրական և թարգմանչական հմտությունները,
🔹 կիսվելու ստեղծագործական գաղափարներով ու փորձով,
🔹 ծանոթանալու ժամանակակից հայ գրական կյանքին և մշակութային ժառանգությանը,
🔹 համագործակցելու Հայաստանի և արտերկրի հայ հեղինակների ու գիտամշակութային հաստատությունների հետ,
🔹 նոր կապեր հաստատելու և համատեղ գրական նախաձեռնություններ մշակելու։
💰Ծրագիրն անվճար է, կազմակերպիչները ապահովում են կեցությունը, սնունդը , Երեւանից դեպի ծրագրի վայր եւ ետադարձ տրանսպորտը։
ℹ️ Մանրամասները
🙌 Միջազգային գրական աշխատարանն իրականացվում է 🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ի և 🇦🇲«Մաշտոց» հրատարակչության համագործակցությամբ՝🇩🇪 գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ։
Post a Comment
Comment