⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 10!!!
📢🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երի ցանկացած մասնագիտությամբ սովորող , 18-35 տարեկան բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, «Կենսաբազմազանության դեսպաններ» խորագրով անվճար ծրագիր!!!
📌🇦🇲Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան (ԿՀԲԿ) հայտարարում է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի մեկնարկը։ ❗Այս նախաձեռնության նպատակն է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին (COP17) ընդառաջ, որը տեղի կունենա Երևանում` 2026թ. հոկտեմբերի 19-30-ը, նախապատրաստել Հայաստանի 300-350 համալսարանական ուսանողների որպես բնության և կենսաբազմազանության իրազեկ և ակտիվ պաշտպաններ։ 🎓Որակավորման գործընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին կտրվի «Կենսաբազմազանության դեսպան» պաշտոնական կոչումը։ ❗Այս դեսպանները կձևավորեն պատրաստված կամավորական խումբ, որը կարևոր աջակցություն կցուցաբերի նախա-COP, COP և հետ-COP փուլերի գործընթացներում։
ℹ️ Մանրամասները
🙌Կազմակերպիչ -🇦🇲 Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիա
Post a Comment
Comment