Թոփ հրապարակումներ

Ֆինանսա- տնտեսագիտական բնագավառներից, կարիերայի վաղ մակարդակում գտնվող հետազոտողների համար, «Փորձարարական մեթոդներ» թեմայով անվճար աշնանային դպրոց 🇦🇲Դիլիջանում Կենտրոնական Բանկի ուսումնահետազոտական կենտրոնում

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 15!!!

📢🇦🇲Ֆինանսա- տնտեսագիտական բնագավառներից, կարիերայի վաղ մակարդակում գտնվող հետազոտողների համար, «Փորձարարական մեթոդներ» թեմայով անվճար աշնանային դպրոց 🇦🇲Դիլիջանում Կենտրոնական Բանկի ուսումնահետազոտական կենտրոնում ( Դիլիջան քաղաք, Տավուշի մարզ)- սեպտեմբերի 22-25!!! 

📌🇦🇲 Կենտրոնական բանկը, J-PAL Europe-ի հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց, որը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 22–25-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

🎉Սա եզակի հնարավորություն է վաղ կարիերայի փուլում գտնվող հետազոտողների համար՝ ոլորտի առաջատար մասնագետներից սովորելու ազդեցության գնահատման ժամանակակից մեթոդաբանությունները պատահական վերահսկվող փորձարկումների (RCT) վերաբերյալ խորացված դասախոսությունների, գործնական աշխատարանների և սեփական հետազոտական առաջարկը զարգացնելու միջոցով:

📝Դիմել կարող եք մինչև օգոստոսի 15-ը՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական գաղափարը ներկայացնող կարճ մոտիվացիոն նամակ dtrc@cba.am էլեկտրոնային հասցեին:

🙌Կազմակերպիչ -🇦🇲 ՀՀ Կենտրոնական բանկ- J-PAL Europe-ի հետ համագործակցությամբ։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված