Թոփ հրապարակումներ

Երևանից, Ծաղկաձորից, Չարենցավանից և Վայքից, 16-20 տարեկան երիտասարդների համար, անվճար «Ալտերնատիվ» երիտասարդական ճամբար 🇦🇲Չարենցավանի « Ալտերնատիվ » երիտասարդական կենտրոնում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 27!!! 

📢🇦🇲Երևանից, Ծաղկաձորից, Չարենցավանից և Վայքից, 16-20 տարեկան երիտասարդների համար, անվճար «Ալտերնատիվ» երիտասարդական ճամբար 🇦🇲Չարենցավանի « Ալտերնատիվ » երիտասարդական կենտրոնում ( Չարենցավան քաղաք, Կոտայքի մարզ) - օգոստոսի 5-10!!! 

🎉Պատրա՞ստ ես բացահայտելու նոր մարդկանց, ձեռք բերելու ընկերներ Հայաստանի տարբեր համայնքներից և միասին իրականացնելու հետաքրքիր նախաձեռնություններ։

🙌Հրավիրում են քեզ օգոստոսի 5-ից 10-ը մասնակցելու երիտասարդական ճամբարին, որը մեկ վայրում կհամախմբի Երևանի, Ծաղկաձորի, Չարենցավանի և Վայքի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների երիտասարդներին։

❗Ճամբարի ընթացքում դու հնարավորություն կունենաս👇
✨ ճանաչելու տարբեր համայնքների ակտիվ երիտասարդների և ընդլայնելու քո ընկերների շրջանակը,
✨ զարգացնելու քո հաղորդակցման, թիմային աշխատանքի, առաջնորդության և այլ «փափուկ» հմտությունները,
✨ ավելի լավ հասկանալու, թե ինչ է երիտասարդական աշխատանքը և ինչ հնարավորություններ է այն ստեղծում երիտասարդների համար,
✨ և ամենակարևորը՝ թիմերով աշխատելու նոր գաղափարների ու նախաձեռնությունների վրա, որոնք կարող են իրական փոփոխություններ բերել ձեր համայնքներում։

🔎Եթե 16-ից 20 տարեկան ես, բնակվում ես նշված համայնքներում, սիրում ես սովորել, ստեղծագործել, համագործակցել և հավատում ես, որ ամենաուժեղ գաղափարները ծնվում են միասին աշխատելիս, ապա այս ճամբարը հենց քեզ համար է։

💰Ճամբարի ընթացքում մասնակիցների համար կապահովվեն գիշերակացն ու երեքանգամյա սնունդը։


🙌Կազմակերպիչ - 🇦🇲« Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված