Թոփ հրապարակումներ

Մի քանի փաստ ESC ծրագրի վերաբերյալ

📢Մի քանի տվյալ Եվրոպական երկրներում ESC կամավորական ծրագրի վերաբերյալ!!!



🙌Շատ վաղուց ( 2019 թ.-ին ) այսպիսի նյութ էի պատրաստել ESC ծրագրի վերաբերյալ ու քանի որ այդ նյութն արդիական է նաեւ հիմա ու տվյալ ծրագրի պահով շատ բան չի փոխվել այսքան տարում , որոշեցի մի քիչ թարմացված , բայց համարյա նույն տեքստով ներկայացնել Ձեզ - այդ թեմայով հետաքրքրված ներկայիս երիտասարդներին 🙌 

📌🇪🇺Եվրոպական Խաղաղության Կորպուսը (European Solidarity Corps (ESC)) ԵՄ-ի կողմից 2016 թ.-ի դեկտեմբերից գործարկված ծրագիր է, որն այսպես ասած փոխարինել է մինչ այդ 20 տարուց ավել գործած Եվրոպական Կամավորական Ծառայությանը (European Volounteery Servis (EVS)) ։ ❗Փոխարինվելուց բացի նոր ծրագրի պայմաններում տեղի են ունեցել մի շարք փոփոխություն, ինչպես նաեւ եթե EVS-ը կազմում է Erasmus + Youth-ի մաս, ապա ESC-ն հանդիսանում է առանձին ինքնուրույն ծրագիր։

🎉ԵԽԿ-ի առաջնայնությունն է խաղաղությունը-դիտարկելով այն արժեք եւ կիրառելով #կամավորության, երիտասարդների ու կազմակերպությունների միջոցով։ 

📌Հիմա տեսնենք, թե որոնք են ծրագրին դիմելու հիմնական առանձնահատկությունները👇

-❗Մասնակից երկրները!!!
👉Ծրագրին մասնակցում են Ծրագրային (Program Countries (ԵՄ-ի եւ եւս 5 երկրներ)) եւ Գործընկեր (Partner Countries) երկրները ։ Հայաստանը հանդիսանում է Գործընկեր երկրների մասն կազմող Արեւելյան Գործընկերության տարածաշրջանի  6 երկրներից մեկը։ Այստեղ, մի նրբություն կա, որ Ծրագրային երկրներից ESC կամավորները կարող են մասնակցել ծրագրի մասնակից բոլոր երկրներում, իսկ Գործընկեր երկրների դեպքում կամավորություն կարող են անել միայն Ծրագրային երկրներում։

-❗Մասնակության տարիքային շեմը!!!
👉 Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները։ Այստեղ առավելագույն տարիքի սահմանի հետ կապված մի նրբություն կա Ձեր 31ը պետք է լրացած լինի մինչեւ նախագծի սկսվելը ասենք, եթե դուք ծրագրին ընդգրկվել եք հունվարի 4-ին, բուն կամավորությունը սկսվում է մարտի 1-ից, իսկ Ձեր 31-ը լրանում է փետերվարի 28-ին, ապա կարող եք մասնակցել, իսկ եթե նույն իրավիճակում Ձեր 31-ը լրանում է մարտի 1-ին եւ հետո, ապա ծրագրին չեք կարող մասնակցել։ Քանի որ ծրագրի նախապատրաստական գործընթացը որոշակի ժամանակահատված է տեւում, ապա կարող եք ծրագրին դիմելը սկսել 17 տարեկանից այն պայմանով, որ ծրագիրն այնունիվ պետք է սկսեք 18 տարեկանում։

-❗Հանդիսացող կողմերը!!!
ESC-ի դեպքում, բացի կամավորից, գոյություն ունի 3 կողմեր ուղարկող եւ ընդունող կազմակերպություններ եւ համակարգող կողմ (հանդիսանում է ինքը Եվրոպական Խաղաղության Կորպուս)։ Ընդունող եւ ուղարկող կողմեր կարող են լինել այն կազմակերպությունները, ովքեր ունեն ակկրեդիտավորում (հավաստագրում)։ Կամավորի համար ընդունող կողմը այն կազմակերպությունն է, որտեղ պետք է կամավորություն անի մասնակիցը։ Ուղարկող կազմակերպությունը, մեր դեպքում, Հայաստանից այն կազմակերպություններն են, ովքեր ունեն տվյալ հավաստագրումը։ Նշեմ, որ ESC կամավորության դեպքում այդ կողմերի առկայությունը պարտադիր է։

-❗Մասնակցության ծախսերը!!!
 ESC կամավորական նախագծերի դեպքում կամավորի բոլոր ծախսերը փոխհատուցվում են վիզայի վճարը, ճանապարհածախսը (այն փոխհատուցվում է այս հաշվիչի սահմանաչափով, որով հաշվում է տվյալ քաղաքից մինչ հյուրընկալող քաղաք հեռավորությունը ու այդ հեռավորության համար սահմանված ճանապարհածախսի չափը (հաշվիչը)); բժշկական ապահովագրությունը (ESC կամավորների համար այն իրականացնում է Cigna ապահովագրական գործակալությունը ) ընդունող կողմի կողմից ապահովվում է կեցությունը (հիմնականում բնակարան); սնունդը, ինչպես նաեւ տրամադրվում ամսեկան որոշակի գումար (այսպես ասած «գրպանի ծախս», որի չափը կախված երկրներից, տարբեր է լինում)։
Այստեղ մի նրբություն նշեմ, որ ճանապարհի եւ վիզայի ծախսերը փոխհատուցվում է, երբ մասնակիցը ժամանում է կամավորության վայր, ուստի մինչ այդ դրանք պետք է հոգա մասնակիցը։

-❗Կարճաժամկետ եւ երկարաժամկետ կամավորություն!!!
 Հիմա խոսանք , ESC կամավորության առավել հայտնի երկու տեսակների մասին կարճաժամկետ (2 շաբաթից 2 ամիս տեւողությամբ) եւ երկարաժամկետ (6- 12 ամիս)։ Այս տեսակների հետ կապված առկա է նրբություն, որի մասին նշեմ։
Կարճաժամկետ կամավորությունը սկզբնապես նախատեսված էր առավել սակավ հնարավորություններով երիտասարդներին ներառելուն, այժմ ավելի շատ կատարում է ճանաչողական դեր (այսինքն նրա միջոցով հասկանաս, թե դու իսկապես պատրաստ ես երկարաժամկետ կամավորության)։ Երկարաժամկետը առավել հայտնի ձեւն է, որը տեւում է մինչեւ 12 ամիս։ Ահա եւ այստեղ դուք կարճաժամկետի կարող եք դիմել միայն, եթե մինչ այդ ESC չեք մասնակցել, ու այն չպետք է գերազանցի 2 ամիսը։ Ավարտից հետո կարող եք նույն կազմակերպություն, կամ նույն երկրի այլ կազմակերպություն, կամ ընդհանրապես այլ երկրի, այլ կազմակերպություն դիմել արդեն երկարաժամկետի համար։ Հիշեք, որ 1) սկզբում երկարաժամկետին մասնակցելուց հետո,կարճաժամկետի չեք կարող մասնակցել, 2) չեք կարող մասնակցել մի քանի կարճաժամկետի (անգամ եթե նրանց ընդհանուր տեւողությունը չի գերազանցում 12 ամիսը)։

-❗Ինչպես գտնել ESC կամավորական հնարավորություններ?
Այն կարելի է իրականացնել մի քանի ձեւով 1) հետեւելով հայաստանյան ակկրեդիտավորված կազմակերպությունների կողմից տարածվող հաստիքներին (երբ նրանք տարածում են իրենց միջազգային գործընկերների հետ համատեղ կամավորական ծրագրերը) եւ 2) կարող եք ինքներդ գտնել նման հնարավորություններ` օգտվելով բազայից http://europa.eu/youth/volunteering/project_en կամ թեմատիկ ֆեյսբուքյան մի շարք խմբերից; որոնցում պարբերաբար տեղադրվում են տարբեր հնարավորություններ։ ❗Հիմնականում ընդունված է, որ դիմելուց մասնակիցն ուղարկի ինքնակենսագրական եւ մոտիվացիոն նամակ (անգլերեն, կամ տվյալ երկրի պաշտոնական լեզվով)։ ❗Ընտրվածների հետ անցկացվում է նաեւ սկայպ հարցազրույց, որից հետո վերջնականապես որոշվում է մասնակցությունը։ Անցնելու դեպքում մասնակցին եւ համակարգողին սպասվում է նախապատրաստական փուլը (բժշկական ապահովագրության ձեւակերպում, երկու կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումը եւ ի վերջո տվյալ երկրի վիզային դիմելը ։

-❗Ինչպիսի ուղղվածությամբ կամավորական հնարավորություններ կան?
ESC կամավորության հնարավորությունները տարբեր են լինում, առավել տարածված են կազմակերպչականը (ադմինիստրատիվ); մեդիա (էջերի, կայքերի վարում); երիտասարդների ,երեխաների, սակավ հնարավորություններով մարդկանց հետ աշխատանք, բնապահպանական, մշակութային, դասընթացների վարում, ճամբարների կազմակերպում եւ այլն։ 👉Ծրագրին դիմելիս ընդհանուր առմամբ մեծ փորձառություն չի պահանջվում, առավել կարեւոր է մոտիվացիան, նոր գիտելիք ու հմտություն սովորելու կարողությունը, սակայն առավել նպատակահարմար կլինի ընտրել այն ուղղվածությամբ նախագիծը, որը կնպաստի նաեւ սեփական մասնագիտական աճին։

-❗Լեզվի իմացությունը!!!
Քանի որ ծրագիրն հնարավորինս փորձում է ներառել շատ երիտասարդների, հաշվի առնելով նրանց սակավ հնարավորությունները, ապա հիմնականում լեզվի լավ իմացությունը կարեւոր չէ բավարար է տվյալ երկրի լեզվի, կամ անգլերենի խոսակցական իմացությունը (որը պետք է ծրագրին դիմելու, նախապատրաստական փուլում եւ ծրագրի սկսելու սկզբնական հատվածում համակարգողի հետ կապ պահպանելու համար)։ Ամեն դեպքում հիմնականում երկարաժամկետ կամավորության մեջ ներառված է նաեւ տվյալ երկրի պաշտոնական լեզվի ուսուցում։ Սակայն լեզվի իմացությունը պարտադիր կլինի, երբ այն ելնում է առանձին նախագծի առանձնահատկությունից (օրինակ կամավորը նախագծի ընթացքում կամավորը պետք է որեւէ լեզու դասավանդի երիտասարդների, երեխաների համար)։

-❗Ինչ է տալիս ծրագիրը?
Կարծում եմ այս թեման առավել ինդիվիդուալ է, կախված տվյալ մասնակցի կարողություններից ու ակնկալիքներից։ Բայց եթե սահմանենք ընդհանուր կերպ, ապա կարելի է նշել մի քանի կետ, որոնք տալիս է կամավորական ծրագրին մասնակցելը👇
1) Մշակութային փոխանակում- ծրագրի ընթացքում մասնակիցն ապրում է այլ մշակույթ, արժեհամակարգ կրող երկրում, հնարավորություն ստանում տվյալ երկրին բնորոշ առանձնահատկություններին, ինչու չէ բնական եւ մարդածին տեսարժան վայրերին, փոխանակվել իր ազգին բնորոշ արժեքներով ու բնորոշիչներով։ Նաեւ ծրագիրը տալիս է նոր գաղափարների կազմում մշակում, վերջապես հետաքրքիր, հաճելի ժամանց։
2) Նոր ծանոթություններ- ինչպես եւ ցանկացած ծրագրում, ESC կամավորության դեպքում էլ մասնակիցը ստանում է ամենակարեւոր նվաճումը մարդկային ռեսուրս նոր ծանոթություններ, ընկերներ, որը կարող է պահպանվի որպես ընկերական կապ, նաեւ օգտագործվի որպես նեթվորքինգ (գործնական կապ, որը հետագայում կարելի է օգտագործել կարիերայի ընթացքում):
3) Նոր գիտելիքներ եւ հմտություններ- ծրագրի ընթացքում որոշակի թեմայով կամավորություն անելիս դու հնարավորություն ես ստանում սովորել, վերցնել նորը, ձեռք բերել փորձառություն, օգտագործել ու զարգացնել արդեն իսկ ունեցած կարողությունները, նաեւ ծանոթանալ տվյալ ոլորտում այդ կազմակերպության (երկրի) նվաճումներին, որը ադապտացնելով հետագայում կարող ես օգտագործել քո կարիերայի ընթացքում։ Ձեռք բերումներից կարելի է նշել նաեւ լեզվական հմտությունների զարգացումը, կամ նոր լեզու սովորելը (որովհետեւ ծրագրի ընթացքում ուղղակի շփվում ես այլ լեզու կրող անձանց հետ, կարող ես հաղթահարել լեզվական պատնեշը, ինչպես նաեւ հյուրընկալող կազմակերպության կողմից մեծամասամբ ներառված է տվյալ երկրի լեզվի դասեր)։
4) Ինքնակենսագրականի բարելավում- ESC-ին մասնակցությունը կարեւոր կետ է քո ինքնակենսագրականում, ասվում է որ եվրոպական երկրներում այն գնահատվում է գործատուների կողմից, բայց Հայաստանի դեպքում կարծում եմ այն կկարեւորվի միայն հասարակական կազմակերպությունների կողմից։
5) Ծրագիրը հնարավորություն է տալիս YouthPass գործիքի միջոցով հավաքագրել եւ գնահատել ձեռք բերած կարողությունները, կատարած աշխատանքը, իսկ ավարտին ստանալ YouthPass անձնագիր։
6) եւ վերջապես ինչպես ընդհանրապես ենթադրում է «կամավորություն» հասկացողությունը` կատարել որեւէ բարի, անշահախնդիր գործ, մասնակցություն ունենալ մարդկանց որեւէ խմբի կյանքի բարելավմանը, սոցիալական, մշակութային; բնապահպանական խնդիրների լուծմանը ուղղված միջոցառումների։

🙌 Այսքանը 

🙌 Հարգանքներով ` 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված