Թոփ հրապարակումներ

ՀՀ դպրոցներում տնօրենների հաստիքում ներգրավվել ցանկացող մասնագետների համար վերապատրաստման անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 31!!! 

📢🇦🇲ՀՀ դպրոցներում տնօրենների հաստիքում ներգրավվել ցանկացող մասնագետների համար վերապատրաստման անվճար ծրագիր!!! 

📌🇦🇲 «Այբ» կրթական հիմնադրամը Հայտարարում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին։

🙌Ծրագրի նպատակն է հաջորդ սերնդի դպրոցի առաջնորդների հզորացումը՝ նպաստելով տնօրենների թափուր հաստիքների համալրմանը Հայաստանի ավելի քան 300 դպրոցներում։

❗Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն կունենան հմտանալու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման մեջ, զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները:

📆Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին և տևելու 7 ամիս: ❗Այն անցկացվելու է երկու խմբով՝ 30-ական մասնակցով, և հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումներով:

🆓Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է: 💰Առկա հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված