📢Երեխեք, հատկապես մեր նոր սերնդի հետեւողների համար մի 💰դրամաշնորհի մասին պատմեմ 🎉👇
📌Awesome-ն արդեն երկար տարիներ գործող Նախաձեռնություն է , որի ֆինանսավորումը գոյանում է հոգաբարձուների անձնական նվիրատվությունների միջոցով ու որն յուրաքանչյուր ամիս 1000 դոլար անհատույց դրամաշնորհ է տրամադրում ստեղծարար, մի քիչ խենթ դրական ազդեցություն ունեցող ու ավելի հեռուն գնալու հավանականությամբ գաղափարներին։
⏳Հայտերն ընդունվում են մինչև յուրաքանչյուր ամսվա վերջ ու յուրաքանչյուր ամսվա վերջ ընտրվում է մեկ նախագիծ։
❗Գոյություն ունի Awesome Yerevan եւ Awesome Artsakh նախագծերը ( վերջինս նախկինում գործում էր Արցախում, իսկ հիմա առաջարկվում է այն նախագծերի համար, որոնք հասցեագրված են արցախահայության կարիքներին):
🍀Գոյություն ունի նաեւ Awesome Nature Armenia նախաձեռնությունը, որն յուրաքանչյուր ամիս մինչև 300 000 դրամ դրամաշնորհ է հատկացնում բնապահպանական նորարարական գաղափարներին։
🔎Դիմել ֆորմալ կարող են բոլորը - եթե ունեք նորարարական գաղափար ու այն իրականացնելու ցանկություն։
Post a Comment
Comment