Թոփ հրապարակումներ

Կրթաթոշակ - ֆիզիկայի բնագավառում Հայաստանում սովորող բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար


⏳Վերջնաժամկետը - փետրվարի 15!!! 

📢💰Կրթաթոշակ - ֆիզիկայի բնագավառում 🇦🇲Հայաստանում սովորող բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար!!! 

📌Հայ Ֆիզիկոսների Միջազգային Միությունը ընդունում է հայտեր 2026-2027 ուսանողական կրթաթոշակի համար. 
🔎Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանում սովորող 
Ֆիզիկայի ուսանողների համար:

💰Կրթաթոշակը կվճարի $150/ամսական Բակալավր (undegraduate) ուսանողների 
համար և $250/ամսական Մագիստրատուրայի (graduate) ուսանողների համար:
❗Կրթաթոշակը մեկ տարով է 2026 Ապրիլի 1-ից, ևս մեկ տարով երկարաձգելու 
հնարավորությամբ: 👉 Սպասվում է մինչև ութ նոր բակալավրային և մինչև չորս 
մագիստրատուրային կրթաթոշակեր:
❗Բակալավրային կրթաթոշակը ներառում է նաև մեկ, “Ծովակ Ավագյան” ԿենսաՖիզիկայի անվանական կրթաթոշակ (sponsored by Prof. Alex Simonian (Auburn University/NSF)).

📝Դիմումը ներառում է👇
- Նոր ուսանողների համար, Առաջին կիսամյակի թվանշանները (transcript)
- Երկրորդ և բարձր կուրսերի ուսանողների համար, նախորդ և վերջին կիսամյակի թվանշանները (transcript)
- Curriculum Vitae (ներառյալ պատվոգրերը, օլիմպիադաները և այլն)
- «Ինչու եմ ես ընտրել զբաղվել ֆիզիկայով» վերնագրով կարճ տեքստ (essay)
- Առնվազն 2 ռեկոմենդացիա ուսուցիչներից, դասախոսներից կամ ղեկավարներից 

❗Հաջողակ դիմորդներին, բացի կրթաթոշակից, կնշանակվեն մենթորներ/խորհրդատուներ ԱՄՆ, Կանադա և Եվրոպական համալսարաններից։

❗Երկրորդ տարին կրթաթոշակը շարունակելու համար դիմորդները պետք է ցույց տան կայուն ակադեմիական առաջընթաց բարձր գնահատականներով, ինչպես նաև դրական ռեկոմենդացիա մենթորից/խորհրդատուից:

❓Հարցերի համար խնդրում են դիմել 
Պրոֆ. Եվա Դալյանին (yeva@ysu.edu) (Կենսաֆիզիկա)
Պրոֆ. Ռաֆիկ Հակոբյանին (rhakob@ysu.am)
կամ Պրոֆ. Միսակ Սարգսյանին (sargsian@fiu.edu)

📝 Դիմելու հայտերը պետք է ուղարկել armenianphys@gmail.com էլեկտրոնային հասցեին։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post