Թոփ հրապարակումներ

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում բնակվող, տեղացի եւ Արցախից տեղահանված, 16-25 տարեկան երիտասարդների համար, «Ներգրավված երիտասարդները Հայաստանի ապագա ակտիվ քաղաքացիներ» խորագրով անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - հունվարի 11!!! 

📢🇦🇲Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում բնակվող, տեղացի եւ Արցախից տեղահանված, 16-25 տարեկան երիտասարդների համար, «Ներգրավված երիտասարդները Հայաստանի ապագա ակտիվ քաղաքացիներ» խորագրով անվճար ծրագիր ( ինտենսիվ դասընթացներ, ամբողջական փոխհատուցմամբ ուսումնական այց Չեխիա, ենթադրամաշնորհներ )!!! 

📌«Ներգրավված երիտասարդները՝ Հայաստանի ապագա ակտիվ քաղաքացիներ» ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ դառնալու Հայաստանի հասարակական կյանքի ակտիվ, տեղեկացված և ներգրավված մասնակիցներ:
❗Ծրագրի հիմնական բաղադրիչներն են👇
- «Քաղաքացիական ակտիվության ակադեմիա» (հունվար - մարտ)․ ինտենսիվ դասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները հայ և միջազգային փորձագետների կողմից կվերապատրաստվեն քաղաքացիական կրթության, շահերի պաշտպանության, առաջնորդության և նախագծերի մշակման ոլորտներում,
- ուսումնական այց դեպի Չեխիա (մայիս-հունիս)․ առավել ակտիվ մասնակցիցները հնարավորություն կունենան մեկ շաբաթով մեկնել Չեխիա և ծանոթանալ Վիշեգրադյան երկրներում մասնակցային ժողովրդավարության և երիտասարդների ներգրավվածության հաջողված փորձին,
- համայնքային սեփական նախաձեռնություններ․ (ապրիլ-օգոստոս)․ մրցույթային սկզբունքով մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել սեփական համայնքային ծրագրերը և ստանալ փոքր ենթադրամաշնորհներ՝ դրանք իրականացնելու համար։  


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված