Թոփ հրապարակումներ

ՀՀ 14-17 տարեկան պատանիների համար, 6-ամսյա ոչ ֆորմալ կրթական ծրագիր

⏳Վերջնաժամկետը - հունվարի 10!!!! 

📢🇦🇲ՀՀ 14-17 տարեկան պատանիների համար, 6-ամսյա ոչ ֆորմալ կրթական ծրագիր !!! 

📌🇦🇲Another Brick Youth (ABY) նախաձեռնությունը հայտարարում է դիմումների ընդունում 6-ամսյա ոչ ֆորմալ կրթական ծրագրի համար, որը նախատեսված է Հայաստանի 14-17 տարեկան երիտասարդների համար։ 

❗Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների անձնային և մասնագիտական հմտությունները, խթանել նրանց ինքնաճանաչումը, բարձրացնել ուսումնական ու մասնագիտական կողմնորոշման մակարդակը։

🙌Այս վեցամսյա ծրագիրը միտված է համախմբելու մոտիվացված աշակերտների, որոնք կստանան գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ անձնային, ակադեմիական և մասնագիտական առաջխաղացման համար։

❗Ծրագիրը ներառում է 4 հիմնական ուղղություն👇
֊Մասնագիտական կողմնորոշում
֊Հոգեբանական փոխօգնություն
֊Բանավեճի հմտություններ
֊Ֆինանսական գրագիտություն

🔎Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք👇
•14-17 տարեկան են,
•մոտիվացված են ակտիվորեն մասնակցելու ծրագրի ողջ տևողությանը,
•հետաքրքրված են անձնային զարգացման, հոգեբանության, բանավեճի կամ ֆինանսական գիտելիքների խորացմամբ,
•պատրաստ են մասնակցել խմբային աշխատանքների, քննարկումների և նախագծային գործունեության,
•բնակվում են ՀՀ տարածքում։


🆓Ծրագիրը ամբողջովին ԱՆՎՃԱՐ է։

🏢Ոչ ֆորմալ կրթական հանդիպումները անց են կացվելու երիտասարդական ու մշակութային տարբեր կենտրոններում։

💰Մարզերից ժամանող մասնակիցների համար ճանապարհածախսը փոխհատուցվում է։👉 Բոլոր ուսումնական նյութերը տրամադրվում են կազմակերպողների կողմից։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված