⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 20!!!
📢Քաղաքականությամբ հետաքրքրված 🇦🇲Կին առաջնորդների համար ( հատկապես նրանց, ովքեր ցանկանում են առաջիկա ՏԻՄ եւ համապետական ընտրություններում դնել թեկնածություն ) « Կատարինե »- թեկնածուների ակադեմիա » անվճար ծրագիր!!!
🎉Երբևէ մտածե՞լ եք քաղաքականության մեջ առաջնորդի դեր ստանձնելու մասին: Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչ է անհրաժեշտ ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար:
📌ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան ԿԱՏԱՐԻՆԵ կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընտրություններին ուղղված նոր փուլն է, որը Հայաստանում բնակվող կանանց կնախապատրաստի քաղաքականության մեջ առաջնորդ դերեր ստանձնելուն, հնարավորություն կտա զարգացնել հմտությունները, ընդլայնել կապերը և մեծացնել ազդեցությունը 2026 թ. ՏԻՄ և համապետական ընտրություններին ընդառաջ: 🔎Ծրագրին կարող են դիմել բոլոր համապատասխան թեկնածուները, սակայն առաջնահերթ խրախուսվում է կուսակցությունների անդամների և առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կանանց մասնակցությունը։
📌ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան կանցկացվի 2025թ․ նոյեմբերից մինչև 2026թ․ մարտը և ձեզ հնարավորություն կտա👇
✅ձեռք բերել կարևոր և բազմապիսի հմտություններ, ինչպիսիք են՝ հաղորդակցություն և հանրային խոսք, ընտրողների ներգրավում, ընտրարշավի կազմակերպում և այլն,
✅կապեր հաստատել և փոխշփվել Հայաստանի և այլ երկրների փորձագետների և քաղաքական առաջնորդների հետ,
✅ձևավորել ամուր և կայուն ցանց ԿԱՏԱՐԻՆԵ շրջանավարտների հետ, որոնցից շատերն արդեն քաղաքական առաջնորդներ են:
Post a Comment
Comment