⏳Վերջնաժամկետը - դեկտեմբերի 13!!!
📢ՀՀ 18-30 տարեկան երիտասարդների համար , արվեստի, ստեղծագործականության և խաղաղության թեմաներով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇪🇸Իսպանիայում - հունվարի 24-30!!!
📌 Erasmus+ փոխանակման ծրագիր Իսպանիայի Լա Ռիոխա համայնքում։ Թեմաներն են արվեստ, ստեղծագործականություն և խաղաղություն։
🙌Մասնակիցները կունենան իրենց ստեղծագործական ունակությունները ցուցադրելու, իրենց երկրի մշակույթը ներկայացնելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն , ինչպես նաև կսովորեն ինչպես կարող են կառուցել խաղաղություն արվեստի և ստեղծագործականության միջոցով։
📌Ծրագրի բուն գործողությունները տեղի կունենան գյուղական համայնքում, այնպես որ կխնդրենք դիմեն մարդիկ, ովքեր սիրում են հանգստություն, բնություն, eco friendly կյանք կամ մարդիկ ,ովքեր ցանկանում են դուրս գալ իրենց կոմֆորտի զոնային և Իսպանական գյուղական կյանքի փորձառություն ունենալ։
🇦🇲 Հայկական խումբը կազմված է լինելու 6 երիտասարդներից։
🔠 Անգլերենի մինիմալ խոսակցական մակարդակի իմացությունը կարևոր է
💰 Ծրագիրն ամբողջությամբ ծածկում է հյուրատան, վիզայի, ինքնաթիռի տոմսերի, սննդի, սուրճի ընդմիջումների և տրանսպորտի ծախսերը։👉Կա փոքր սիմվոլիկ վճար, բայց միմիայն ընտրված մասնակիցների համար։
Post a Comment
Comment