⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 31!!!
📢🇦🇲Երեւանում բնակվող, 23-35 տարեկան երիտասարդների համար հակակոռուպցիոն անվճար 12-րդ դպրոց Երեւանում - նոյեմբերի 21-23 եւ 28-30!!!
📌Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության կազմակերպումը։
🙌Մեկնարկում է Հակակոռուպցիոն դպրոցի 12-րդ խմբի ընդունելությունը:
🟢ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգային և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: ❗Դպրոցում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։
🎓Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։
🔎Ընդունելությունը բաց է 23-35 տարեկան երիտասարդների համար:❗ Ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար։
🗓️6-օրյա ինտենսիվ դասերը տեղի կունենան նոյեմբերի 21-22-23-ին և 28-29-30-ին Երևան քաղաքում։
Post a Comment
Comment