Թոփ հրապարակումներ

Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 22!!! 


📢🇦🇲Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար!!! 

❗Թափուր տեղերի անվանումը՝

📌Տնտեսագիտական առարկաների ( 1 դրույք)
📌Հաշվապահական հաշվառման առարկաների ( 2 դրույք)
📌Ֆիզկուլտուրա ( 1,5 դրույք)
📌Տեխնիկական առարկաների /Գյուղատնտեսության մեքենայացում, Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում/ ( 2 դրույք)
📌Աշխարհագրություն ( 0,25 դրույք)
📌Մաթեմատիկա ( 1 դրույք)
📌Ինֆորմատիկա ( 0,5 դրույք)
📌Անասնաբուժության առարկաների ( 1 դրույք)
📌Անասնաբուծության առարկաների ( 1 դրույք)
📌Ագրոնոմիական առարկաների ( 1 դրույք)
📌Զբոսաշրջության առարկաների ( 0․5 դրույք)
📌Հայոց լեզու և գրականություն ( 0,5 դրույք)
 
 
 ❗  Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
❗  Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24.12.2020թ թիվ 48-Ն հրամանով հաստատված կարգի:

📝 Մրցույթին մասնակցելու համար անձը քոլեջ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը👇

1. Դիմում (Ձև 1)
2. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ՝ ((դիպլոմ) բնօրինակը և պատճենը)
2.1 Միջին մասնագիտական կրթության դեպքում՝ պարտադիր 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
3. Անձնագիր ( բնօրինակը և պատճենը)
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
6. Մեկ լուսանկար (3x4)
7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ՝ բացառությամբ ՀՀ-ի համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների
8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

⏳Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 11-ից օգոստոսի 22-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00 –ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
📆Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 27-ին, ժամը՝ 11։00 -ին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում:

❗Հասցեն՝ ք.Ստեփանավան, Երիտասարդական 47  
❗Հեռ. 0256 2 22 80

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post