Թոփ հրապարակումներ

Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի և Երևանի տեղացի եւ Արցախից տեղահանված, 16-24 տարեկան երիտասարդների համար սթորիթելլինգի թեմայով անվճար ճամբար Դիլիջանում եւ Ծաղկաձորում


⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 13!!! 


📢🇦🇲Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի և Երևանի տեղացի եւ Արցախից տեղահանված, 16-24 տարեկան երիտասարդների համար սթորիթելլինգի թեմայով անվճար ճամբար Դիլիջանում եւ Ծաղկաձորում !!! 

🎉Եթե 16-24 տարեկան ես, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ 👉Այստեղ սովորելու ենք հյուսել մեր պատմությունները՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։

📌Ճամբարը կազմակերպում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

🙌Ճամբարում կսովորես👇
👉զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
👉կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ՝ վլոգեր, ռիլեր, ֆոտո/վիդեո օրագրեր,
👉մեծացնել օնլայն լսարանդ և համախոհներ գտնել թվային միջավայրում։

🗓️Հոկտեմբերին կանցկացվի սթորիթելինգի 2 ճամբար👇
👉հոկտեմբերի 18-19-20-ին Դիլիջանում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդների համար,
👉հոկտեմբերի 24-25-26-ին Ծաղկաձորում՝ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի և Երևանի երիտասարդների համար։
🆓Մասնակցությունն անվճար է։ 💰Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված