⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 15!!!
📢🇦🇲ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն փնտրում է փորձառու բիզնես խորհրդատու!!!
📌🇦🇲ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որն ուղղված է պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20-60 տարեկան) գործազուրկ անձանց նորարար գաղափարների կյանքի կոչմանն ու կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը։ Ծրագիրն իրականացվում է Կոտայք, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Արարատ մարզերում։
👉Կլոր սեղան հիմնադրամը հրավիրում է փորձառու բիզնես խորհրդատուի, ով հիմնադրամի շահառու հանդիսացող խմբերի համար կմշակի գործնական և կիրառելի ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, կանցկացնի վերապատրաստում՝ հիմնադրամի և գործընկեր կառույցների մոտ 5-10 աշխատակիցների համար /TOT/, ինչպես նաև կաջակցի մոդուլի իրագործմանը շահառուների կարողությունների զարգացման գործընթացում։
📌ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ👇
- Մշակել ինքնազբաղվածության դասընթացի մոդուլ, ներառյալ՝
• Դասընթացի կառուցվածք՝ թեմաներ, պլան, ժամանակացույց
• Ուսուցողական նյութեր և գործնական վարժություններ
• Թեստեր, հարցաթերթիկներ
- Իրականացնել վերապատրաստման դասընթաց /TOT/ հիմնադրամի և գործընկեր կառույցների անձնակազմի համար՝ մոդուլի հիման վրա։
- Կատարել սուպերվիզիոն և խորհրդատվական այցեր (այցելությունների քանակը քննարկման ենթակա է) ծրագրի թիրախային բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության գործընկերներին դասընթացի ընթացքում աջակցման և դասընթացների որակի վերահսկման նպատակով։
📅 ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԿԵՏ
Սեպտեմբեր 2025 թ․ – Մայիս 2026 թ․
📌 ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ👇
- Բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն
- Նմանատիպ մոդուլների մշակման փորձ (մեկ օրինակ կցելը ցանկալի է)
- Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես բիզնես խորհրդատու կամ դասընթացավար
- Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես վերապատրաստող (TOT դասընթացավար)
- Թիմային վերապատրաստման և սուպերվիզիոն աջակցության փորձ
- Հաղորդակցման, համակարգման և ճկուն աշխատանքի հմտություններ:
📝ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ👇
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատները կամ կազմակերպությունները կարող են մինչեւ ս.թ. 2025 թվականի օգոստոսի 15-ը, ժամը 17:00 ներկայացնել տեխնիկական առաջարկ՝ ներառյալ դասընթացի նախնական պլանը, ֆինանսական առաջարկություն, ինքնակենսագրական (CV) info.roundtable.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով: Վերոնշյալ կետերից մեկի բացակայության դեպքում առաջարկը չի կարող դիտարկվել։
☎️Հետադարձ կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Post a Comment
Comment