⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 15!!!
📢🇦🇲Հատկապես ( բայց ոչ միայն) Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում բնակվող , 12-24 տարեկան պատանիների և երիտասարդների համար խաղային և մուլտիմեդիա տեխնոլոգիաների ուղղությամբ անվճար կրթական ծրագիր!!!
🚀Արդեն երրորդ տարին անընդմեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Game Changers Coalition»-ը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ՝ ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների և Սյունքում՝ «Sisian Co-creation lab»-ի ու «Agarak Co-creation lab»-ի հետ համագործակցությամբ, հայտարարում են խաղային և մուլտիմեդիա տեխնոլոգիաների ոլորտի «Gamechangers» անվճար կրթական ծրագիր. այս տարի` «Gamechangers։ Earth Mode» խորագրի ներքո։
🔎Ծրագիրը նախատեսված է Հայաստանում՝ հատկապես Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում բնակվող 12-24 տարեկան երիտասարդների համար, սակայն այն չի բացառում նաև այլ մարզերի և բնակավայրերի համապատասխան տարիքային խմբի երիտասարդների մասնակցությունը։
📌«Gamechangers։ Earth Mode» նոր կրթական ծրագիրը ներառում է երկու զուգահեռ ուսուցման խումբ (մասնակիցները կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը)՝ խաղերի ստեղծում և մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, վերջինս ենթադրում է անիմացիոն հոլովակների, 2D/3D կերպարների և վիդեոբովանդակության (վլոգերի կամ կարճ հոլովակների) ստեղծում։ ❗Ըստ խմբի ընտրության՝ մասնակիցները կստեղծեն և կներկայացնեն թեմատիկ անհատական կամ խմբային ավարտական նախագծեր՝ ներառելով դրանք իրենց պորտֆոլիոյում
🕹️Բացի այդ, ծրագիրը ներառում է տեխնոլոգիական ոլորտի ներածության, փափուկ հմտությունների, շրջակա միջավայրի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ուսումնական մոդուլներ, որոնք նախատեսված են երկու խմբերի մասնակիցների համար։
ℹ️Ծրագրի մանրամասներ👇
▪︎Տևողությունը՝ 5 ամիս
▪︎Մասնակցությունն՝ անվճար
Ձևաչափը՝ հիբրիդային (Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների համար՝ լսարանային, այլ մարզերից մասնակցող երիտասարդների համար՝ առցանց)
📲Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:
Post a Comment
Comment