Թոփ հրապարակումներ

ESC երկարաժամկետ կամավորության հնարավորություն Իսպանիայում

⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 5!!! 

📢ESC երկարաժամկետ կամավորության հնարավորություն 🇪🇸 Իսպանիայում!!! 

‼️🇦🇲« Միավորող կամուրջ » ՀԿ-ն փնտրում է ակտիվ ու նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են մասնակցել երկարաժամկետ կամավորական ծրագրի՝ իսպանական շքեղ քաղաքներից մեկում Տորտոսայում (Կատալոնիա) ✨

🗓️ Սկիզբ – Հունվար 2026
📅 Տևողություն – 12 ամիս

🎉Եթե ցանկանում ես բացահայտել Իսպանիայի մշակույթն ու գեղեցկությունը 🇪🇸 և ձեռք բերել միջազգային փորձ 🌍, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։

 🔎Փնտրում են Հայաստանից 18-30 տարեկան երիտասարդների, ովքեր պատրաստ են👇
🔹 մասնակցել երիտասարդների համար մշակութային, կրթական և սոցիալական միջոցառումների կազմակերպմանը,
🔸աջակցել համայնքային նախագծերին ու նախաձեռնություններին,
🔹օգնել տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում,
🔸ներկայացնել հայկական մշակույթը և զարգացնել միջմշակութային երկխոսությունը։

💡 Ծրագիրը ներառում է👇
✔️ Իսպաներեն և կատալաներենի լեզվական դասընթացներ
✔️ Անձնական նախագծի իրականացում
✔️ Տեղական համայնքի հետ ակտիվ ներգրավվածություն

 


❓ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել՝ esc@ubngo.am էլ. հասցեին:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post