Թոփ հրապարակումներ

Անվճար Դասընթաց - 🇦🇲Արագածոտնի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

⏳Վերջնաժամկետը - հունիսի 24!!! 

📢Անվճար Դասընթաց - 🇦🇲Արագածոտնի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար!!! 

📌Հրավիրվում են Արագածոտնի մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու դասընթացների, որոնք նպատակ ունեն խթանելու երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։

📌 Դասընթացը կանցկացվի ծրագրի շրջանակում մշակված «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին» ձեռնարկի հիման վրա։ ❗Դասընթացի ընթացքում մասնակիցները կընդլայնեն իրենց գիտելիքները քաղաքացիական մասնակցության, տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքի, որոշումների կայացման մեխանիզմների և երիտասարդների ներգրավման ձևաչափերի վերաբերյալ։

❗Բացի տեսական մասից, մասնակիցները նաև կստանան գործիքներ, որոնք կօգնեն իրենց համայնքներում ակտիվացնել երիտասարդների ներգրավվածությունը։

📍 Դասընթացը կանցկացվի առկա ձևաչափով, «Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ում (Օշական)։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված