Թոփ հրապարակումներ

16+ վիքիխմբագիր ( նաեւ սկսնակ ) երիտասարդների համար անվճար վիքիհավաք Ծաղկաձորում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 9!!! 

📢🇦🇲16+ վիքիխմբագիր ( նաեւ սկսնակ ) երիտասարդների համար անվճար վիքիհավաք Ծաղկաձորում - հուլիսի 23-27!!! 

📌🇦🇲«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 23-27-ին կազմակերպում է «Վիքիպեդիան հանուն ազատության» վիքիհավաք 2025-ը։ Հավաք-խմբագրաթոնը տեղի կունենա Ծաղկաձորում։

👩🏼‍🏫 Նախքան վիքիհավաքը այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, հուլիսի 14-19-ին կկազմակերպվի դասընթաց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում (հասցե՝ Երևան, Արշակունյաց պողոտա, 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ) և առցանց (օնլայն) տարբերակով։ Դասընթացի մասնակիցները, կախված ցուցաբերած արդյունքներից, կստանան «Վիքիպեդիան հանուն ազատության» վիքիհավաքին մասնակցելու հնարավորություն։

🔎 Ծրագիրը նախատեսված է 16-ը լրացած անձանց համար։

💰Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված