⏳Վերջնաժամկետը - մայիսի 31!!!
📢🇦🇲Վայոց Ձորի մարզից , 19-35 տարեկան երիտասարդների համար - հնարավորություն դառնալու ամռանը պատանիների համար կազմակերպվող ամառային ճամբարի լիդեր !!!
📌🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հրավիրում է Վայոց ձորի մարզի 19-35 տարեկան ակտիվ երիտասարդներին որպես լիդերներ միանալու Ամառային ճամբար 2026-ի թիմին։
🎉Եթե սիրում ես👇
🔹աշխատել պատանիների և երիտասարդների հետ,
🔹ունես առաջնորդի հմտություններ,
🔹թիմում աշխատելու պատրաստակամություն,
ապա այս հնարավորությունը քեզ համար է։
❗Լիդերների պարտականություններն են👇
🔹աշխատել 15-17 տարեկան դեռահասների հետ,
🔹կազմակերպել թիմային խաղեր, ֆլեշմոբեր, ցուցահանդեսներ,
🔹նախաձեռնել կրթական, սպորտային ու մշակութային միջոցառումներ,
📌 Երիտասարդական կամ ճամբարային ծրագրերում մասնակցության կամ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
❗ Ընտրված մասնակիցները նախ կմասնակցեն լիդերների հնգօրյա վերապատրաստման դասընթացի, որին կհաջորդեն հուլիս և օգոստոս ամիսներին նախատեսված տասնօրյա ճամբարները։
💰Ծրագիրը հոգում է ծրագրային բոլոր ծախսերը, այդ թվում՝ մասնակիցների ճանապարհածախսը, սնունդը և կացարանը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment