Թոփ հրապարակումներ

ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար 💰 դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 3!!!

📢🇦🇲ՀՀ-ում գրանցված եւ թիրախային համայնքներում ( Արարատ խոշորացված համայնք, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներ, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայր) ֆիզիկական ներկայություն, փաստացի հասանելիություն և տեղական մակարդակում ներգրավվածության ապացուցելի փորձ ունեցող ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար 💰 դրամաշնորհ ( 23,000–90,000 ԱՄՆ դոլար) - տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն նախագծեր իրականացնելու համար!!! 

📌Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ։

❗Մրցույթի նպատակն է աջակցել ՀՀ Արարատի մարզի՝ Արարատ խոշորացված համայնքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերին։

❗Դրամաշնորհային նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտությունների փոխակերպմանը՝ ուղղված լինելով հակամարտությունից տուժած բնակչության կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության և համայնքային դիմակայունության ամրապնդմանը, հետհակամարտային վերականգնմանը և սոցիալական համախմբման խթանմանը։

🔎Դրամաշնորհային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունները, որոնք ունեն ֆիզիկական ներկայություն, փաստացի հասանելիություն և տեղական մակարդակում ներգրավվածության ապացուցելի փորձ թիրախային տարածքներում։

❗Առաջնահերթ թեմատիկ ուղղություններն են՝
✅ շրջակա միջավայր / կլիմա / էներգիա,
✅ երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն,
✅ կանանց հզորացում,
✅ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և ներառական ենթակառուցվածքներ,
✅ կրթություն, ներառյալ՝ խաղաղության կրթություն,
✅ տրավմայի հաղթահարում, 
✅ սոցիալական համերաշխություն
✅ ներառական զարգացման նախաձեռնություններ,
✅ թվային ներառում,
✅ տրանսպորտ և տեղական կապակցվածություն։

💰 Դրամաշնորհի չափը՝ 23,000–90,000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ծրագրի համար

⏰ Իրականացման առավելագույն ժամկետը՝ 16 ամիս

📝Հայտադիմումը, բյուջեի ձևաթուղթը և անհրաժեշտ կից փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝
📧 eu4dialogue.am@undp.org
Էլ․ նամակի թեմայի տողում խնդրում ենք նշել՝
“EU4Dialogue Phase II - Grant Scheme”



🖥️ℹ️ Շահագրգիռ դիմորդների համար տեղեկատվական/խորհրդատվական հանդիպումը կկայանա 2026 թ․ հունիսի 08-ին, ժամը 16։00-ին՝ Zoom հարթակում։ ❗Գրանցումը պարտադիր է։ 📝Zoom գրանցման հղում՝

⚠️ Ուշացած կամ թերի հայտերը չեն դիտարկվի։ 👉Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Հայտը ներկայացնելուց հետո առաջարկի վերանայված տարբերակներ չեն ընդունվի։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված