Թոփ հրապարակումներ

Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, կամ Վայոց ձորի մարզերում, զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող գրանցված ՓՄՁ-ների համար շրջանաձեւ եւ էներգիարդյունավետ բիզնես մոդելների անցման թեմայով անվճար ինկուբացիոն ծրագիր

⏳Վերջնաժամկետը - դեկտեմբերի 15!!! 

📢🇦🇲Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, կամ Վայոց ձորի մարզերում, զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող գրանցված ՓՄՁ-ների համար շրջանաձեւ եւ էներգիարդյունավետ բիզնես մոդելների անցման թեմայով անվճար ինկուբացիոն ծրագիր!!! 

📌CirculaTIA-ն Իմփաքթ Հաբ Երևանի և GIZ-ի նոր նախաձեռնությունն է, որը միավորում է շրջանաձև տնտեսության սկզբունքները (Circul) և զբոսաշրջային նորարարությունը (TIA – Tourism Innovation Academy)՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի մարզերում գործող զբոսաշրջության ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն, շրջանաձև և էներգաարդյունավետ բիզնես մոդելների։

❗CirculaTIA-ն միավորում է իրազեկման, կարողությունների զարգացման և տեխնիկական խորհրդատվության բաղադրիչները՝ հնարավորություն տալով մասնակից բիզնեսներին ստանալ գործնական գիտելիքներ և հմտություններ՝ թափոնների նվազեցման, էներգաարդյունավետության բարձրացման և մրցունակության ուժեղացման ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը։

❗Ծրագիրը իրականացվելու է Հայաստանի վեց մարզերում՝ Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, և կներգրավի 40 փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)՝ առաջնահերթություն տալով կանանց կողմից հիմնված կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսներին:

❗Ինկուբացիոն ծրագրի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց անհատական ճանապարհային քարտեզը, որտեղ կնշվեն բիզնեսի համար հարմարեցված լուծումներ և իրականացման քայլեր՝ անցում կատարելու դեպի ավելի կայուն ու պատասխանատու բիզնես մոդել, իսկ ավարտին նաև կունենան ֆինանսավորման հնարավորություն։




Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post