Թոփ հրապարակումներ

Վայոց ձորի մարզում պտղաբուծությամբ կամ խաղողագործությամբ զբաղվող երիտասարդ ֆերմերների համար դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը - դեկտեմբերի 20!!! 

📢🇦🇲Վայոց ձորի մարզում պտղաբուծությամբ կամ խաղողագործությամբ զբաղվող երիտասարդ ֆերմերների համար 💰դրամաշնորհ!!! 

📌🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզի երիտասարդ ֆերմերների համար՝ «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» և «Պրո Վայոց Ձոր» ծրագրերի շրջանակում։

📌 Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության, ֆրանսիական L’Œuvre d’Orient ասոցիացիայի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

🌿 Ծրագրի նպատակն է աջակցել Վայոց ձորի երիտասարդ ֆերմերներին՝ կիրառելու ագրոէկոլոգիական մոտեցումներ, ստեղծելու համագործակցային աշխատանքի վրա հիմնված և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք։
❗Սա կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքների կայուն զարգացմանը։

🔎 Կարող են դիմել Վայոց ձորի մարզում պտղաբուծությամբ կամ խաղողագործությամբ զբաղվող երիտասարդ ֆերմերները։





📝 Լրացված դիմումները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել հետևյալ էլ․ հասցեներին․
📧 info.communityngo@gmail.com
📧 tatev.communityngo@gmail.com։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post