⏳Վերջնաժամկետը - դեկտեմբերի 30!!!
📢🇦🇲ՀՀ համայնքային մասնակցության և հասարակական փոփոխությունների նկատմամբ ակտիվություն դրսևորող , 20-35 տարեկան երիտասարդների համար, « ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ 2.0» մեկամյա անվճար ծրագիր!!!
🎉Դուք երիտասարդ մասնագե՞տ եք, ով հետաքրքրված է առաջնորդությամբ, մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ։ Ցանկանո՞ւմ եք դրական փոփոխություն բերել ձեր համայնքում և դրա սահմաններից դուրս։
📌Ապագա առաջնորդների ակադեմիա 2.0 ծրագիրը բաց է հայտերի ընդունման համար։ 👉Մեկամյա այս ոչ ֆորմալ, երկլեզու կրթական ծրագիրը ձեզ կտրամադրի ազդեցիկ առաջնորդության համար անհրաժեշտ գիտելիքներ և փափուկ հմտություններ։
❗Ծրագիրն իրականացվում է Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոնի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությամբ։ 👉Այն նպատակ ունի ձևավորել տեղեկացված, ակտիվ և ներգրավված երիտասարդ առաջնորդների նոր սերունդ։
🙌 Ինչ կստանաք ծրագրից👇
• Առաջնորդության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական մասնակցության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
• Աշխատաժողովներ, պանելային փորձագիտական քննարկումներ՝ ամենատարբեր ոլորտներից, այդ թվում՝ մշակութային, սոցիալական, տնտեսական և այլն,
• Համանման արժեքներ ունեցող անձանց հետ ծանոթանալու և կապ հաստատելու հնարավորություններ,
• Ֆինանսավորում՝ համայնքային զարգացման ձեր սեփական նախագծերն իրականացնելու համար
❗ Կարևոր է👇
• Մասնակցությունը պարտադիր է ծրագրի բոլոր դասընթացներին (հիմնականում տեղի են ունենալու ոչ աշխատանքային օրերին)
• Տեղերը սահմանափակ են․ միայն ամենամոտիվացված և ակտիվ դիմորդները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ
🔎 Ովքեր կարող են դիմել👇
• 20–35 տարեկան ՀՀ քաղաքացիներ
• Համայնքային մասնակցության և հասարակական փոփոխությունների նկատմամբ ակտիվություն դրսևորող անձինք
• Անգլերենի B2 և ավելի բարձր մակարդակ
📩 Կազմակերպիչների հետ կարող եք կապ հաստատել ihracenter@gmail.com էլեկտրոնային հասցեի միջոցով։
Post a Comment
Comment