Թոփ հրապարակումներ

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ ծրագրերի օգնականի թափուր հաստիքի համար


⏳Վերջնաժամկետը - նշված չէ - հայտարարությունը արվել է երեկ- հոկտեմբերի 7-ին!!!

📢🇦🇲«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ ծրագրերի օգնականի թափուր հաստիքի համար։

🔎Փնտրում են թիմակից, ով պատրաստ է մասնակցել երիտասարդական ծրագրերի պլանավորմանը, կազմակերպմանը և իրականացմանը, ինչպես նաև նպաստել համայնքի երիտասարդների ներգրավվածությանը և հզորացմանը։

❗Հիմնական պարտականություններ👇
• Երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպում և իրականացում
• Մասնակիցների հետ հաղորդակցություն և համագործակցություն
• Վարչական և կազմակերպչական գործընթացների աջակցություն
• Հաշվետվությունների և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում

❗Թեկնածուից ակնկալվում է👇
• Բարձր կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ
• Սովորելու և մասնագիտական աճի պատրաստակամություն
• Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և թիմային մտածելակերպ

❗Կազմակերպիչները առաջարկում են👇
• Աջակցող և ստեղծագործ թիմային միջավայր
• Մասնագիտական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ
• Հետաքրքիր և ազդեցիկ աշխատանք համայնքի զարգացման ուղղությամբ

📝Ցանկացողները կարող են իրենց CV-ները ուղարկել info@yccd.am էլ. հասցեին՝ թեմայում նշելով «Աշխատանքի հայտարարություն» վերնագիրը:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post