Թոփ հրապարակումներ

Հետազոտական 4 տեսակի դրամաշնորհ - գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների, ասպիրանտ և մագիստրանտ ուսանողների համար


⏳Վերջնաժամկետը - նոյեմբերի 10!!! 

📢💰Հետազոտական 4 տեսակի դրամաշնորհ - գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող 🇦🇲երիտասարդ գիտնականների, ասպիրանտ և մագիստրանտ ուսանողների համար!!!! 

📌🇦🇲ԵԳԱԾ-ը հայտարարում է միանգամայն նոր մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցության տրամադրում հետազոտական աշխատանքի տարբեր փուլերի ֆինանսական մարտահրավերների հաղթահարման համար։ ❗Վերջինս անցկացվում է չորս ենթածրագրով👇
👉1-ին ենթածրագիր. ֆինանսական աջակցություն տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ ռեսուրսների ձեռքբերման համար։ 
❗Այս ենթածրագրի ներքո ֆինանսական աջակցության կարելի է դիմել ՀՀ տարածքում և արտերկրում դաշտային աշխատանքների կազմակերպման համար, որոնք հասանելիություն կապահովեն հազվագյուտ տվյալների աղբյուրներին/բազաներին, այդ թվում՝ արխիվային նյութերին։ 
❗Ենթածրագիրը ֆինանսավորում է ընձեռում նաև հետազոտական ներկայացուցչական ընտրանք (հարցումներ, փորձարակական հետազոտություններ, և այլն) հավաքագրելու համար մասնակցության դրամական պարգևատրման/փոխհատուցման ծախսերի համար։ 

👉2-րդ ենթածրագիր. ֆինանսական աջակցություն տվյալների վերլուծության համար անհրաժեշտ ռեսուրսների և գործիքակազմի ձեռքբերման համար։
❗Ենթածրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում լիցենզավորված ծրագրային փաթեթների և ռեֆերենտ տեղեկատվական շտեմարանների ձեռքբերման, ինչպես նաև առկա ծրագրային փաթեթների և շտեմարանների թարմացման համար։ 

👉3-րդ ենթածրագիր. ֆինանսական աջակցության տրամադրում հետազոտական աշխատանքի արդյունքների՝ միջազգային պարբերականներում տպագրության ծախսերի համար։
❗Ենթածրագիրը նախատեսված է միայն հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտների մասնագետների համար, որով ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՄԳՇ ամսագրերի Q3 քառորդի ազդեցության գործակցով՝ բաց հասանելիությամբ (open-access) ամսագրերում տպագրության ծախսերի համար։ Ֆինանսավորման երկրորդ ուղղությունը վերաբերում է ՄԳՇ ամսագրերում հոդվածի տպագրությանը նախորդող մասնագիտական սրբագրման կամ լեզվական խմբագրման ծառայությունների (proofreading) ծախսերին։ 

👉4-րդ ենթածրագիր. ֆինանսական աջակցության տրամադրում հետազոտական աշխատանքի արդյունքների՝ միջազգային հեղինակավոր գիտաժողովներում և մասնագիտական միավորումների տարեկան հանդիպումներում ներկայացման համար։
 ❗Այս մրցույթի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԳԱԾ հանձնաժողովի կողմից այս տարվա գարնանն իրականացրած «Գիտնականների կարիքների գնահատման» հարցումը. փորձել ենք հաշվի առնել հնարավոր խնդիրները, որոնք մատնանշվել են հարցման արդյունքում և որոնք հնարավոր էր հասցեագրել դրամաշնորհային մրցույթի տեսքով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին մեկ անգամ ևս և ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը մրցույթին։ 

 


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված