Թոփ հրապարակումներ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը փնտրում է ծրագրային համակարգող !!!

⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 20!!! 

📢🇦🇲Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը փնտրում է ծրագրային համակարգող !!! 

 📌Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն աջակցում է սեռական բռնության ենթարկված անձանց և պայքարում նրանց իրավունքների պաշտպանության համար։ ❗Եթե ցանկանում եք ձեր հմտություններով նպաստել այս կարևոր առաքելությանը, հրավիրում են միանալ մեր թիմին՝ որպես Ծրագրի համակարգող։ 

📋 Պարտականությունները👇
🔹 Կոորդինացնել կազմակերպության ծրագրերն ու ապահովել դրանց սահուն իրականացումը
🔹 Կազմակերպել ու վարել ծրագրերով նախատեսված հանդիպումները, միջոցառումներն ու իրազեկման նախաձեռնությունները
🔹 Պատրաստել ծրագրային հաշվետվությունները
🔹 Հաստատել ու պահպանել արդյունավետ համագործակցություն գործընկեր կազմակերպությունների և դոնորների հետ
🔹 Նպաստել կազմակերպության առաքելության առաջխաղացմանը և թիմային աշխատանքի ուժեղացմանը՝ աջակցելով թիմին նախագծերի պլանավորման և իրականացման գործընթացներում
🔹 Մասնակցել ոլորտի միջոցառումներին, քննարկումներին ու համագործակցային հարթակներին

🎯 Որակավորման պահանջները👇
✔️ Բակալավրի աստիճան սոցիալական գիտությունների, կառավարման կամ հարակից ոլորտում
✔️ Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն (ՀԿ փորձը ցանկալի է)
✔️ Կազմակերպչական և բազմաբնույթ խնդիրներ միաժամանակ վարելու ունակություն
✔️ Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
✔️ Տիրապետում MS Office-ին և առցանց գործիքներին
✔️ Գենդերային հիմնախնդիրներին վերաբերող դասընթացների մասնակցության փորձ և պատրաստակամություն՝ խորացնել գիտելիքները հետագա վերապատրաստումների միջոցով

📝 Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական տվյալներ (CV), ինչպես նաև մոտիվացիոն նամակ sacc.arm@gmail.com էլ․ հասցեին՝ վերնագրի (subject) դաշտում նշելով՝ «Ծրագրի համակարգող»:
 ⚠️ Կդիտարկվեն միայն լիարժեք ուղարկված դիմումները՝ CV-ի և մոտիվացիոն նամակի պարտադիր առկայությամբ։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post