Թոփ հրապարակումներ

ՀՀ մարզերից 18-25 տարեկան երիտասարդների համար սոցիալական ձեռներեցության ուղղությամբ անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - նոյեմբերի 3!!! 

📢🇦🇲ՀՀ մարզերից 18-25 տարեկան երիտասարդների համար սոցիալական ձեռներեցության ուղղությամբ անվճար ծրագիր!!! 

🚀 «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը մեկնարկում է

🙌Եթե 18–25 տարեկան ես և ապրում ես Հայաստանի որևէ մարզում, ապա սա քո հնարավորությունն է ստանալ գիտելիք, փորձ, մենթորություն ու վերջում նաև դրամաշնորհ՝ քո գաղափարը իրականություն դարձնելու համար։

📌«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագիրը նպատակ ունի աջակցել երիտասարդներին ստեղծել համերաշխ ու սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ։

🎉 Ինչ կստանաս ծրագրից👇
 👉80 ժամ գործնական դասընթացներ ոլորտի լավագույն մասնագետների հետ,
 👉Արհեստական բանականության գործիքների կիրառություն քո բիզնեսում,
👉Անհատական և խմբային մենթորություն՝ բիզնես պլանի, վաճառքի, ֆինանսների ու բիզնես պրոդուկտի փորձարկման համար,
👉Այցեր հաջողված սոցիալական ձեռնարկություններ և կապեր ոլորտի փորձագետների հետ
 👉30+ նորարարական գործիքներ, մշակված հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից,
👉Դրամաշնորհային աջակցություն լավագույն թիմերին՝ իրենց նախագծերը գործարկելու համար,
👉Շարունակական աջակցություն ծրագրի ավարտից հետո։

📌 Առաջին փուլում ընտրված երիտասարդները կմասնակցեն «ՍՁ ներածություն» կողմնորոշման 2-օրյա դասընթացին։ Դրա արդյունքներով կընտրվեն 8–12 թիմեր, որոնք կանցնեն 4–6 ամիս տևող խորացված ինկուբացիոն ճանապարհ։

💰 Վերջում լավագույն թիմերը կստանան դրամաշնորհ՝ իրենց գաղափարները համայնքներում կյանքի կոչելու համար։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post