Թոփ հրապարակումներ

Շիրակի ու Տավուշի մարզերից, ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված, 17-30 տարեկան երիտասարդների համար , «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» անվճար դասընթաց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 26!!! 

📢🇦🇲Շիրակի ու Տավուշի մարզերից, ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված, 17-30 տարեկան երիտասարդների համար , «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» անվճար դասընթաց Գյումրիում - նոյեմբերի 2-4!!! 

📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի և Տավուշի մարզերից 17-ից 30 տարեկան ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացին, որն իրականացվում է «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում։

 💰Դասընթացի ավարտին ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել իրենց համայնքային նախաձեռնությունը և ֆինանսավորում ստանալ դրա իրականացման համար՝ դասընթացի ավարտից վեց ամսվա ընթացքում։

🎉Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հնարավորություն կտրվի ներգրավվել «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի տարբեր փուլերում։

❗Կարողությունների զարգացման դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ 

💰Մասնակիցների կեցությունն ու տրանսպորտը հոգում է կազմակերպությունը։




Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post