⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 31!!!
📢🇦🇲Հայաստանից եւ Սփյուռքից, 14-17 տարեկան հայ պատանիների համար ստեղծագործական 🏆 մրցույթ!!!
📌🇦🇲«Ամրոց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու իր ամենամյա «Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթին
«Ծիլ» ստեղծագործական մրցույթն ամենամյա մրցույթ է, որի նպատակը հայերենով ստեղծագործելը խրախուսելն ու հայ ստեղծագործ պատանիների համահայկական հարթակ ստեղծելն է։
🙌Այս անգամ «Ծիլ 2025» մրցույթի խորագիրը «Իմ անունով երկիրը» է, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանում և սփյուռքում ապրող հայ պատանիներին մտորելու ու ներկայացնելու իրենց պատկերացումները հայրենիքի եւ պատկանելության մասին։ 👉«Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթում միակ սահմանը քո երեւակայությունն է։ Ուղարկի՛ ր քո պատմությունները ՝ արեւելահայերենով, արեւմտահայերենով կամ հայերենի բարբառներով։
🔎Մրցույթը նախատեսված է 14-17 տարեկան բոլոր հայ պատանիների համար ՝ անկախ նրանց բնակության վայրից։
❗Անվանակարգերն են👇
👉Ստեղծագրություն
👉Արձակ գրական ստեղծագործություն
👉Տեսողական արվեստ
👉Պաստառների ձևավորում
👉Պատկերապատում (կոմիքս)։
🏆Մրցանակները👇
👉Դրամային մրցանակներ
` կրթական, մշակութային և ժամանցային
ուղղություններով կիրառելու նպատակով
👉Օտարագիր խրախուսական անվանակարգի դեպքում հայերենը
բարելավելու հնարավորություններ
👉Հատուկ մրցանակներ
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment