Թոփ հրապարակումներ

Բոլոր հետաքրքրվածների համար, «AI4Biodiversity: AI Solutions for Nature» խորագրով անվճար հեքեթոն Երեւանում

⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 17!!! 

📢🇦🇲Բոլոր հետաքրքրվածների համար, «AI4Biodiversity: AI Solutions for Nature» խորագրով անվճար հեքեթոն Երեւանում!!! 

📌«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ․Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

🙌Նոր ժամանակները պահանջում են նոր լուծումներ։ Հեքըթոնի շրջանակում նախատեսվում է միավորվել երիտասարդ գիտնականներ, էկոլոգներ, դիզայներներ, ձեռնարկատերեր և արհեստական բանականությանը՝ համատեղ աշխատելու կենսաբազմազանության մոնիթորինգի, տեղական էկոհամակարգերի պաշտպանության, կլիմայական ռիսկերի կանխատեսման, գյուղատնտեսական կայուն լուծումների և համայնքային ներգրավվածության ուղղությամբ:

🔎Դիմել կարող են ինչպես համապատասխան մասնագիտացում ունեցող կամ ոլորտում դրական փոփոխություն իրականացնելու ձգտումով անհատները, այնպես էլ գիտական, հասարակական, մասնավոր հաստատությունների, կամ հետաքրքրված անձանց կողմից ձևավորված խմբեր։ 

 

 
📌«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը բաղկացած է հետևյալ փուլերից👇
✅I փուլ՝ ս․թ․ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը դիմորդները մասնակցում են 7 առցանց դասընթաց-աշխատարանների հետևյալ թեմաներով՝ Կենսաբազմազանություն և կենսաբազմազանության խնդիրներ, քաղաքականություն, ԱԲ ներածություն և գործիքակազմերի ուսուցում, ԱԲ և ստարտափ մտածելակերպի խթանում։
✅II փուլ՝ ս․թ․ հոկտեմբերի 9-ից 17-ը հեքըթոնի ազգային փուլի թիմերի ձևավորում և գրանցում։ Ընտրված թիմերը կմասնակցեն pitching-ի և հանրային խոսքի 1 առցանց դասընթացի։
✅ III փուլ՝ ս․թ․ հոկտեմբերի 25-ը՝ հեքըթոնի ազգային փուլ, որտեղ ընտրված թիմերը կմասնակցեն ինտենսիվ 12-ժամյա մարաթոնին՝ փորձագիտական մենթորությամբ ու տվյալների ինտեգրմամբ, լրամշակելով, զարգացնելով իրենց կողմից առաջադրված խնդրի լուծումները։ ❗Հեքըթոնի ընթացքում ձևավորված լուծումները կներակայցվեն գնահատող հանձնաժողովին/ժյուրի։

🏆Հեքըթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3,500,000 ՀՀ դրամ է, որը շնորհվելու է 3 (երեք) լավագույն լուծումների հեղինակներին/թիմերին։

🎉Hack4Biodiversity-ը նորարար շարժման մեկնարկային հարթակ է, որի նպատակն է խթանել մասնագետների և տեխնոլոգիական տաղանդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում՝ կիրառելով ԱԲ և թվային նորարարություն:

📩 Հետադարձ կապ՝ info@wice.am | info@eif.am

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post