⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 15!!!
📢🇦🇲16+ հետաքրքրված անձանց համար, «Անվտանգ Զբոսաշրջություն / Safe Tourism » խորագրով անվճար հեքեթոն Վանաձորում - սեպտեմբերի 23-ին !!!
📌Զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվածներին ենք ներկայացնում «Անվտանգ Զբոսաշրջություն / Safe Tourism » հեքըթոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։
❗Հեքըթոնը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Safe You-ի և Impact Innovations Institute (IMINI Foundation)-ի կողմից։
📍 Այս հեքըթոնի նպատակն է գտնել նորարար լուծումներ, որոնք կապահովեն կանանց անվտանգությունն ու մասնակցությունը թվային տիրույթում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում։
📍 Հեքըթոնի ընթացքում մասնակից թիմերը խորհրդատվություն են ստանալու տեղացի և միջազգային առաջատար փորձագետների կողմից։ 👉Մասնակիցները մշակելու են գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են հեքըթոնի մրցատյանի գնահատականին։
🏆Լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 1️⃣.0️⃣0️⃣0️⃣ .0️⃣0️⃣0️⃣ ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)՝ դրանք իրականացնելու համար։
❗Հեքըթոնին ներկայացվող գաղափարները պետք է լինել հետևյալ թեմաներից որևէ մեկով 👇
- Զբոսաշրջիկների համար լուծումներ, որոնք կպաշտպանեն ճանապարհորդողներին առցանց վտանգներից ու խաբեություններից։
- Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների համար գործիքներ, որոնք կօգնեն ոլորտում աշխատող կանանց՝ զգալ պաշտպանված և հզորացված։
📲 Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091500486 հեռախոսահամարով:
Post a Comment
Comment