Թոփ հրապարակումներ

9-11րդ դասարանների աշակերտների համար ծրագրավորման անվճար դպրոց Վանաձորում եւ Գյումրիում


⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 18!!! 

📢🇦🇲9-11րդ դասարանների աշակերտների համար ծրագրավորման անվճար դպրոց Վանաձորում եւ Գյումրիում!!! 

📌 «Yandex»-ը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը դպրոցականներին հրավիրում են մասնակցելու ծրագրավորման անվճար դասընթացի:

❗Այսօրվանից մեկնարկում է 9-ից 11-րդ դասարանների աշակերտների գրանցումը՝ «Yandex» միջազգային ծրագրավորման դպրոցում անվճար 7 ամսյա դասընթացին մասնակցելու համար:

🙌Ծրագրավորման անվճար դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են ժամանակակից բիզնես աշխարհում պահանջված «Python» ծրագրավորման լեզուն:

📝Ինչպե՞ս մասնակցել👇
👉Անհրաժեշտ է մինչ սեպտեմբերի 18-ը ներառյալ գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝  , այնուհետև անմիջապես անցնել թեստավորումը, որի հղումը կստանաք Ձեր այն էլ․հասցեին, որով գրանցվել եք։
👉-Մասնակիցների ընդունելությունն իրականացվելու է թեստավորման և հարցազրույցի փուլերի միջոցով։
👉-Թեստավորման փուլը լավագույնս հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
 
❗Գրանցման համար հարկավոևր է պարտադիր ունենալ էլեկտրոնային հասցե (նախընտրելի է գրանցվել Yandex օգտահաշվով):
📍Դասընթացը կանցկացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում։
📍Դասերն անցկացվելու են շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ, դպրոցի հիմնական դասերից հետո։

 ❗Դպրոցի շրջանավարտները կկարողանան շարունակել ուսուցումը ՏՏ ոլորտում, բայց արդեն առցանց ձևաչափով՝ Yandex Lyceum-ում։ Նրանք կկարողանան ընտրել Go-ի նոր դասընթաց կամ ❗Մասնագիտացումներ՝ խաղերի մշակում, տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում կամ վեբ մշակում Django-ում, որը Python-ով վեբ կայքեր կամ հավելվածներ ստեղծելու գործիքակազմ է։

✔️Յանդեքսի «Ծրագրավորման դպրոց» նախագիծն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Yandex Go-ի սերտ համագործակցությամբ։ 7 տարվա ընթացքում նախագիծն ունեցել է 475 շրջանավարտ։

📲Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post