Թոփ հրապարակումներ

Հրապարակվել է Academic Ranking of World Universities 2025 (ARWU) ( այլ կերպ ասած Շանհայի ) ռեյտինգը

🔊🗓️Երեկ օգոստոսի 15-ին հրապարակվել է հեղինակավոր Academic Ranking of World Universities 2025 (ARWU) ( այլ կերպ ասած Շանհայի ) ռեյտինգը ( որով, ի դեպ առաջնորդվում են նաեւ 🇦🇲 Հայաստանի պետական կառույցները, նաեւ , «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ռեյտինգում Թոփ 50 ԲՈՒՀ-եր ընդունված արական սեռի ներկայացուցիչների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու մասով ) ❗

📌Աշխարհի ԲՈՒՀ-երի Ակադեմիական ռեյտինգը (կամ Շանհայի ռեյտինգը ) կազմվում է Shanghai Jiao Tong ( 🇨🇳 Չինաստան ) համալսարանի կողմից - 2003 թ.-ից սկսած ։ 

❗Ռեյտինգն այս տարի կազմվել է շուրջ 2500 ԲՈՒՀ-ի ուսումնասիրմամբ ու ներառվել նրանցից 1000 -ը։

🏢Ռեյտինգի Թոփ 20-ը ունի այսպիսի տեսք 👇
👉🇺🇸Հարվարդի համալսարան,
👉🇺🇸Սթենֆորդի համալսարան,
👉🇺🇸Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 
👉🇬🇧Քեմբրիջի համալսարան 
👉🇺🇸Բերքլիում Կալիֆորնիայի համալսարան 
👉🇬🇧Օքսֆորդի համալսարան 
👉🇺🇸Փրինսթոնի համալսարան
👉🇺🇸Կոլումբիայի համալսարան
👉🇺🇸Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 
👉🇺🇸Չիկագոյի համալսարան 
👉🇺🇸Յելլի համալսարան 
👉🇺🇸Քորնելլի համալսարան 
👉🇫🇷Փարիզ- Սաքլեյ համալսարան 
👉🇬🇧Լոնդոնի համալսարանական քոլեջ 
👉🇺🇸Փենսիլվանիայի համալսարան 
👉🇺🇸Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարան 
👉🇺🇸Վաշինգտոնի համալսարան
👉🇨🇳Ցինհուեի համալսարան
👉🇺🇸Ջոն Հոփքինսի համալսարան 
👉🇺🇸Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարան։ 

❗Ռեյտինգում 🇦🇲 որեւէ ԲՈՒՀ չի ներառվել ։

❗Ռեյտինգն ընդհանուր ներառել 🇰🇷 կորեական 30 ԲՈՒՀ, որոնցից լավագույնն համարվել է Սեուլի Ազգային համալսարանը զբաղեցնելով ընդհանուր 81-րդ տեղը։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post