Թոփ հրապարակումներ

ՖՐԵՍԿՈ Միջազգային փառատոնը հրավիրում է կամավորների ‼️

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 28!!! 

📢🇦🇲 ՖՐԵՍԿՈ Միջազգային փառատոնը հրավիրում է կամավորների ‼️

Սիրո՞ւմ եք մշակույթն ու արվեստը։ Ուզո՞ւմ եք ձեր ներդրումն ունենալ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնության մեջ։ Ուրեմն այս առաջարկը հենց ձեզ համար է։
✨ Փառատոնը հարթակ է, որտեղ
մշակույթը դառնում է համախմբող ուժ,
իսկ կամավորները՝ այդ ուժի շարժիչները։

🤝 Դառնալով կամավոր՝ դուք՝
• Կմասնակցեք կազմակերպչական, թարգմանչական, խմբագրական, մեդիա և այլ ոլորտների աշխատանքներին
• Կշփվեք ճանաչված կինոգործիչների, երաժիշտների, պրոդյուսերների և միջազգային արվեստագետների հետ
• Կզարգացնեք լեզվական, հաղորդակցական և ստեղծարար հմտություններ
• Եվ ամենակարևորը՝ կդառնաք ներառականության դեսպաններ

📌 Կամավորական ոլորտները՝
• Ֆիլմերի տվյալների համակարգում և դասակարգում
• Կազմակերպչական աջակցություն
• Թարգմանություններ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և այլն)
• Գովազդային արշավներ
• Ֆիլմերի դիտում և թարգմանում
• Սոցիալական ցանցերի կառավարում
• Խմբագրական աշխատանքներ
• Նամակագրություն և կապ փառատոնի հյուրերի ու գործընկերների հետ
• Հյուրերի կոորդինացում և ուղեկցում
• Եվ այլ նախաձեռնություններ  

📜 Կամավորներին կտրամադրվի մասնակցության վկայական, եթե ունենան առնվազն 20 ժամ ներգրավվածություն՝
✔️ թե՛ առկա միջոցառումներին,
✔️ և թե՛ հեռակա՝ թարգմանությունների, խմբագրական կամ այլ առցանց աշխատանքների միջոցով։

📄 Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ 
📧 volunteer.fresco@gmail.com

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post