Թոփ հրապարակումներ

10-12րդ դասարանների աշակերտների համար անվճար ամառային դպրոց ԵՊՀ-ում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 10!!! 

📢🇦🇲10-12րդ դասարանների աշակերտների համար անվճար ամառային դպրոց ԵՊՀ-ում- հուլիսի 28- օգոստոսի 9 ( մարզերից աշակերտները նույնպես կարող են դիմել, սակայն ճանապարհածախս եւ կեցություն չեն փոխհատուցվում)!!! 

📌«Ամառային դպրոցը» վերադառնում է ոգեշնչելու, գիտելիքներ փոխանցելու և նոր հնարավորություններ ստեղծելու։
 
🙌 Սիրելի՜ աշակերտներ և ապագա ուսանողներ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը սիրով հայտարարում է «Ամառային դպրոց 2025» ծրագրի ընդունելություն։

📌 Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնել ֆակուլտետի կառուցվածքին և մատուցվող կրթական ծրագրերին։

🔎 Դպրոցին կարող են դիմել 2025 թ. սեպտեմբերի դրությամբ 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները և նրանք, ովքեր այս տարի ընդունվելու են միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

📆 Ամառային դպրոցը անցկացվելու է 2025 թ. հուլիսի 28-ից օգոստոսի 9-ը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

❗▫️ Ամառային դպրոցին կարող են մասնակցել և’ Երևանի, և’ մարզերի աշակերտները, սակայն պետք է հաշվի առնել, որ ծրագրի շրջանակներում կազմակերպիչները չեն հոգում տեղափոխության և կեցության ծախսերը։




▫️ Ընդունելությունն անցկացվելու է օնլայն հարցազրույցի միջոցով (ZOOM հարթակ), հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված