Թոփ հրապարակումներ

Երիտասարդական ֆորում Աղվերանում

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 4!!! 

📢Երիտասարդական ֆորում 2024 🇦🇲Աղվերանում ` 🗓️սեպտեմբերի 28-29!!!

📌Մեկնարկում է Ամենամյա երիտասարդական ֆորում 2024-ի մասնակիցների հավաքագրումը։ 🔎Եթե 16-35 տարեկան ակտիվ երիտասարդ եք, երիտասարդական աշխատող կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ, ով իրազեկ է իր համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված է կամ ցանկանում է ներգրավվել դրանց լուծման գործընթացում, ապա դիմե՛ք մասնակցելու ս․թ․ սեպտեմբերի 28-29-ը անցկացվող ֆորումին։ 

🟢 Ամենամյա ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 ակտիվ երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։ Ֆորումի արդյունքում կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի պատասխանատու գերատեսչություններին։ 

❗Ընտրված մասնակիցները պարտավորվում են ֆորումից առաջ հանդիպում-քննարկումներ իրականացնել իրենց համայնքներում բնակվող երիտասարդների հետ և դրանց արդյունքները ներկայացնել ֆորումի ընթացքում։ 
❗ Մասնակցությունը ֆորումի 2 օրերին (սեպտեմբերի 28-29, 2024) պարտադիր է։  
💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված