⏳Վերջնաժամկետը - նշված չէ - հայտերն այս պահին ընդունվում են!!!
📢🇦🇲Շիրակի մարզի 9-12րդ դասարաններում սովորող ավագ դպրոցականների համար, ֆինանսական գրագիտության թեմայով անվճար ( բայց ցերեկային) ճամբար 🇦🇲Գյումրի քաղաքում - հուլիսի 15-17!!!
📌🇦🇲Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Ֆինանսական իրազեկման»
2026թ.-ի ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց» Գյումրիում Շիրակի մարզի միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների համար։ Ծրագրի ընթացքում աշակերտները կստանան տեսական և գործնական գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ՀՀ ֆինանսական համակարգի, խնայողությունների, ներդրումների, վարկերի և ապահովագրության մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով կամրապնդեն իրենց գիտելիքները և կմասնակցեն ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։
❗Եռօրյա դպրոցն անցկացվելու է Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարանում ս/թ հուլիսի 15-17-ը։
🔎Ծրագրին կարող են մասնակցել միայն Շիրակի մարզի 9-12-րդ դասարանի աշակերտները։
🙌Կազմակերպիչ - 🇦🇲Ֆինանսական համակարգի հաշտարար։
Post a Comment
Comment