⏳Վերջնաժամկետը - հունիսի 28!!!
📢Բնապահպանությամբ, կայուն զարգացմամբ, կլիմայի փոփոխությամբ, թափոնների կառավարմամբ կամ երիտասարդական աշխատանքով հետաքրքրված, 🇦🇲ՀՀ 18-30 տարեկան երիտասարդների համար, «Clean EU: Young People for a Sustainable Future» խորագրով Էրազմուս + երիտասարդական փոխանակման ծրագիր Պիրեոս քաղաքում (🇬🇷Հունաստան)- հոկտեմբերի 22-30!!!
📌Ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն կայուն զարգացման, թափոնների կառավարման, շրջանաձև տնտեսության, պատասխանատու սպառման և բնապահպանական ակտիվիզմի թեմաները։ Հատուկ ուշադրություն կդարձվի այն հարցին, թե ինչպես կարող են երիտասարդները սեփական համայնքներում նախաձեռնել բնապահպանական արշավներ, խթանել էկոլոգիապես պատասխանատու վարքագիծը և ներգրավել այլ երիտասարդների։
❗Մասնակիցները կներգրավվեն ոչ ֆորմալ կրթության վրա հիմնված ինտերակտիվ աշխատարաններում, քննարկումներում, խմբային աշխատանքներում, գործնական առաջադրանքներում և միջմշակութային ուսուցման գործընթացում։ Նրանք նաև կզարգացնեն ծրագրերի կառավարման, թիմային աշխատանքի և թվային հաղորդակցության հմտությունները։
💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, սնունդը, փոխհատուցում ճանապարհածախսը ( առավելագույնը 309 եվրո ): ❗Առկա է մասնակցության վճար ( 20 000 ՀՀ դրամ):
ℹ️ Մանրամասները
🇦🇲Հայաստանից գործընկեր կազմակերպությունը - « Միավորող կամուրջ » ՍՀԿ։
Post a Comment
Comment