⏳Վերջնաժամկետը - հուլիսի 12!!!
📢Հատկապես ( բայց ոչ միայն) կազմակերպիչների ցանցի անդամ, 🇦🇲18-22 տարեկան 5 երիտասարդների համար ամբողջական փոխհատուցմամբ եւ անվճար, Y-BLOOM “Youth Bridges Across the Mediterranean – Local Voices, Global Connections” խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇹🇳Թունիսում ( Միջերկրածովյան մոտակայքում աֆրիկյան պետություն է)- հոկտեմբերի 22-28!!!
📌ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում, զարգացնել միջմշակութային հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության և քաղաքացիական մասնակցության հմտությունները, ինչպես նաև նպաստել Եվրոպական և Միջերկրածովյան երկրների երիտասարդների միջև երկխոսությանն ու փոխըմբռնմանը։
❗Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն ակտիվ մասնակցության, ներառման, գենդերային հավասարության, կայուն զարգացման, թվային գործիքների կիրառման և համայնքային նախաձեռնությունների թեմաները՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ աշխատարաններ, սիմուլյացիոն վարժություններ, թիմային աշխատանք, միջմշակութային երեկոներ, քննարկումներ և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդներ։
💰Մասնակցության վճար չկա, կազմակերպիչները ապահովում են կեցությունը, սնունդը, ճանապարհի եւ վիզայի ծախսերը։
❗Առաջնահերթություն կտրվի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի անդամներին, կամավորներին և կազմակերպության կողմից գործարկվող Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաներին, ովքեր ցուցաբերել են ակտիվություն, ունեն բարձր հաճախելիություն, մասնակցել կամ հանդես են եկել նախաձեռնություններով։
ℹ️ Մանրամասները
🙌🇦🇲 Հայաստանից գործընկեր կազմակերպությունը - Գյումրու « Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն » ՀԿ։
Post a Comment
Comment